Գլխավոր էջ » 2018 » September » 28 » Գարիկ Մարտիրոսյանի կնոջ «վճարովի» սելֆին News.am
5:51 PM
Գարիկ Մարտիրոսյանի կնոջ «վճարովի» սելֆին News.am

News.am-ը գրում է.   

Ռուսաստաբնակ հայ հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան շարունակում է իր գերակտիվությունը միկրոբլոգի իր էջում: Նա իր Instagram-ում հերթական լուսանկարն է հրապարակել, որում նա պատկերված է կատվի հետ: Անդրադառնալով սելֆիի նախապատմությանը Ժաննան կատարել է հետեւյալ մեկնաբանությունը. «Սելֆիի համար գեղեցկուհուն վճարված էր մսոտ հավի բդիկով: Դե ի՞նչ կարող եմ ասել: Շնորհակալություն, համեղ էր!»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ժաննան իր Instagram-ում հերթական լուսանկարն էր հրապարակել, որում պատկերված էին նրա ամուսինը՝ հայ հումորիստ Գարիկ Մարտիրոսյանն ու Ժան Կլոդ Վան Դամը: Իր հրապարակմանը կից Ժաննան կրկին հումորային մեկնաբանություն էր կատարել: Նա խոսելով, թե ում հետ է Գարիկն իրեն փոխել՝ գրել էր.

«Ինձ համար դժվար է այս մասին գրել այժմ, բայց մամուլի բամբասանքներից ու ասեկոսեներից խուսափելու համար, ես պետք է հայտնեմ, որ Գարիկը Ժաննային փոխել է Ժանի հետ: Ամեն ինչ տեղի ունեցավհազարավոր մարդկանց աչքերի առջեւ Երեւանում տեղի ունեցած Comedy Club փառատոնի ժամանակ: Եթե դուք նույնպես ցանկանում եք տեսնել դա, ապա դիտեք Comedy-ն»:

Նյութի աղբյուր՝   News.am  

Կատեգորիա: Շոու-Բիզնես | Դիտումներ: 355 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x