Գլխավոր էջ » 2018 » September » 19 » Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը «աչքից հեռու» վայրում հանդիպել են. «Հրապարակ». 1in.am
10:34 AM
Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը «աչքից հեռու» վայրում հանդիպել են. «Հրապարակ». 1in.am

1in.am-ը գրում է.   

«Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկություններ կան, որ վերջերս Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել, զրուցել են։ Հանդիպումը կայացել է «աչքից հեռու»՝ Ծաղկաձորում։

Մեզ չհաջողվեց պարզել զրույցի բովանդակությունը, բայց տեղեկացանք, որ ՀՀ 2 նախկին նախագահներն առիթը բաց չեն թողում Ծառուկյանից դժգոհելու, որ անկախ իշխանությունների քայլերից՝ շարունակում է սատարել Նիկոլ Փաշինյանին։ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանից հետաքրքրվեցինք՝ կայացե՞լ է նման հանդիպում։

«Ես տեղեկություն չունեմ նման հանդիպման մասին… հնարավոր է մասնավոր հանդիպում եղել է, չեմ կարող ասել, բայց մենք մեր քաղաքական կուրսը տանում ենք անկախ, առանց որևէ մեկի հետ համաձայնեցնելու»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նյութի աղբյուր՝   1in.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 266 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x