Գլխավոր էջ » 2018 » September » 22 » Գաղտնիքներ, որ կինը չպետք է բացահայտի ամուսնուն. Hayacq.com
2:17 PM
Գաղտնիքներ, որ կինը չպետք է բացահայտի ամուսնուն. Hayacq.com

Hayacq.com-ը գրում է.   

Քո նախկին ընկերների հանդեպ տածած իրական զգացմունքները

Անշուշտ, դու կարող ես պատմել, թե ում հետ ես հանդիպել, ասել նրանց անուններն ու առանձնահատկությունները: Բայց պետք չէ բացահայտել սիրային մանրամասնությունները, թե որքան լավ էիք զգում միասին, ինչ լավ էր նա համբուրվում եւ այլն:

Նախ, քո նոր ընկերը կամ ամուսինը կարող է խանդել։ Երկրորդ՝ նա կարող է բարդույթավորվել կամ վիրավորվել: Ո՛չ մեկը եւ ո՛չ էլ մյուսը Ձեր հարաբերություններին չեն օգնի:

Երբ դու զգում ես, որ նա մի քիչ գիրացել է

Որոշ զույգերի համար հարսանիքից հետո մի փոքր գիրանալու մասին հումորները դառնում են վիրավորանքներ: Եթե նա իսկապես մեկ կամ երկու չափսով գիրացել է, չարժե ասել նրան, թե ուզում եք, որ նա նիհարի:

Երբեմն կանայք մոռանում են, որ մարմնի մասին մեկնաբանությունները վիրավորական են ոչ միայն կանանց, այլ նաեւ տղամարդկանց համար: Իհարկե, մենք ուզում ենք, որ մեր զուգընկերը առողջ լինի, բայց ավելի լավ է նրան սեփական օրինակով տրամադրել առողջ ապրելակերպին՝ ներմուծելով առողջ սովորություններ:

Երբ նրա մեջ քեզ ինչ-որ բան գրգռում է

Նախ, ինքդ քեզ հարցրու, թե դա որքանով է լուրջ խնդիր: Եթե դու կարող ես խորը շունչ քաշել ու մոռանալ, այդպես էլ արա: Եթե իսկապես  ինչ-որ լուրջ բան է, ապա նրբանկատորեն ասա քո զգացմունքների մասին, հակառակ դեպքում՝ ամեն ինչ քո մեջ պահիր: Քանի որ այդպիսի ճղճիմ իրավիճակների համար չարժե վիճել ու  դրանց վրա բացասական էներգիա ծախսել: Միշտ ընտրիր սերը:

Ձեր հարաբերությունները երջանիկ կլինեն, եթե դու մտածես այն մասին, թե ինչ խոսել ու ինչով կիսվես ամուսնուդ հետ:

Նյութի աղբյուր՝   Hayacq.com  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 422 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x