Գլխավոր էջ » 2018 » September » 28 » Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքն ու վերաբերմունքը մերկ նկարվելուն Bravo.am
9:57 PM
Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքն ու վերաբերմունքը մերկ նկարվելուն Bravo.am

Bravo.am-ը գրում է.   

Եվա Բաղդասարյանը

Լուսանկարվելը, ինչպես պարզեցինք, նաեւ լուսանկարելը Եվա Բաղդասարյանի ամենասիրելի զբաղմունքներից է: Ամեն մի նկար գեղեցիկ պահեր է հիշեցնում: Դերասանուհին իր պորտֆոլիոն հարստացրել է նոր ֆոտոշարքով, որի առաջին կադրերը տրամադրել է BRAVO.am-ին:

Բնական եւ բնության հետ համահունչ՝ ահա այսպիսին են Եվայի համար իր նոր լուսանկարները.«Ժամանակի սղության պատճառով վաղուց պրոֆեսիոնալ լուսանկարահանման չէի մասնակցել: Վերջերս առաջարկ ստացա հետաքրքիր ֆոտոշարք ստեղծել, հետաքրքրեց, բայց վատառողջ լինելու պատճառով անընդհատ հետաձգում էի: Նկարահանման վայրն ընտրել եմ ես, իսկ կերպարն ու գաղափարը լուսանկարչինն է»:

 

Եվա Բաղդասարյանը


Դերասանուհին անկեղծացել է`ասելով, որ սիրում է համարձակ քայլերի դիմել, եւ այս դեպքը բացառություն չէ: Նկարահանումներն իրականացրել են Երեւանից բավական հեռու գտնվող վայրում՝ ցուրտ եղանակին:

«Գեղեցիկ շարք ստանալու համար +15 ջերմաստիճան եղանակին մտել եմ սառը ջուրը: Ամբողջությամբ կապտել էի, ինչը խանգարեց հետաքրքիր եւս մի քանի կադր ստանալ: Լուսանկարչի հետ հետագա ֆոտոշարքերի հետաքրքիր գաղափարներ ունենք, որոնք մոտ ժամանակներում եւս կիրագործենք»,-ասել է նա:

Եվա Բաղդասարյանը


Ֆոտոշարքի նկարահանման ընթացքում դերասանուհին մրսել եւ հիվանդացել է: Ինչպես նշում է՝ գեղեցիկ լուսանկարներ ստանալու համար զոհողության պատրաստ է, բայց՝ ոչ ցանկացած. որքան էլ հայտնի եւ ճանաչված դերասանուհի-մոդել լինի, երբեք մերկ չի նկարահանվի եւ չի լուսանկարվի:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Pro Image-ի 

 

Նյութի աղբյուր՝   Bravo.am  

Դիտումներ: 334 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x