Գլխավոր էջ » 2019 » May » 19 » Եթե երազում տեսնում եք այս 7 երևույթները, ապա ոչ մի կերպ մի անտեսեք դա
6:22 PM
Եթե երազում տեսնում եք այս 7 երևույթները, ապա ոչ մի կերպ մի անտեսեք դա

armday.am-ը գրում է.   

սր
loading...

Այս երազները պետք չէ անտեսել: Այլապես կյանքում ինչ-որ կարևոր բան բաց կթողնեք:

 
1. Արկղեր
Եթե երազում անընդհատ արկղեր եք տեսնում, դա նշանակում է, որ Ձեր կյանքի ինչ-որ ոլորտում ինքնախաբեությամբ եք զբաղված: Թաքցնում եք Ձեր իրական զգացմունքներըոչ միայն ուրիշներից, այլ նաև հենց Ձեզանից:
Հնարավոր է՝ Ձեզ ինչ-որ գաղտնիք է տանջում: Կամ էլ վախենում եք ինքներդ Ձեզ խոստովանել, որ որ կյանքում ինչ-որ սխալ ընտրություն կամ որոշում եք կայացրել:
Եթե արկղերը դատարկ են, ուրեմն այս ամենի հետ մեկտեղ Դուք նաև խորը հիասթափություն եք ապրում:
Եթե արկղերը շատ-շատ են և ցրված են տարածության մեջ, ուրեմն Ձեր կյանքում չափից շատ իրադարձություններ են կատարվում և շատ էմոցիաներ կան. Ձեր հոգին չի հասցնում Ձեր կյանքի տեմպերով շարժվել:

2. Հեռախոս
Եթե Ձեր երազներում անդադար զանգում է հեռախոսը, ապա դա նշանակում է, որ Ձեր անձը չի համապատասխանում Ձեր գիտակցությանը:
Օրինակ, Դուք ամեն օր գնում եք աշխատանքի, ամեն ինչ կարծես հրաշալի է, սակայն իրականում արդե ժամանակն է սկսել Ձեր սեփական բիզնեսը: Դուք դժբախտ եք զգում այն պատճառով, որ շարունակում եք անել այն նույն գործը, որով զբաղվել եք երկար ժամանակ, և այժմ չկա որևէ փոփոխություն:
Այսպիսով, եթե երազում շարունակում եք հեռախոս տեսնել կամ հեռախոսազանգեր լսել, ուրեմն փորձեք նայել կյանքին այլ աչքերով, ուրիշ տեսանկյունից:
Առավել կարևոր և հետաքրքիր է, երբ երազում Ձեզ անդադար զանգում են, բայց Դուք չեք պատասխանում: Դա նշանակում է, որ Դուք արդեն երկար ժամանակ է, ինչ համառորեն անտեսում եք Ձեր իսկ ենթագիտակցությունը:

3. Թռիչք
Եթե Ձեր երազներում Դուք թռչում եք, ապա կարող եք համարել, որ գիտեք, թե ինչ է նշանակում «պարզ երազ»:
Հաջորդ անգամ նույն երազը տեսնելու ժամանակ փորձեք հասկանալ, որ դա երազ է և այդ ընթացքում կկարողանաք լուրջ մտածել Ձեր կյանքը վերաիմաստավորելու մասին:
Չնայած այն հանգամանքին, որ երազի մեջ թռչելը գայթակղիչ է թվում, իրականում դա մտահոգիչ ազդանշան է: Այն ցույց է տալիս, որ Դուք ճնշվում եք սեփական կյանքում նույն տեղում դոփելուց: Ձեզ հարկավոր է մեծ թռիչք կատարել: Բարձրանալ ավելի վեր, քան հիմա եք՝ հաշվի չառնելով դժվարությունները:

4. Լուսին

 

Եթե Ձեր երազներում հաճախ տեսնում եք այս գեղեցիկ երկնային մարմինը, ապա Դուք անտեսում եք Ձեր իսկ սեփական անձի ստեղծագործ կողմը: Մի փորձեք փախչել ճակատագրից՝ ստեղծագործեք:

5. Ճանապարհ
Ճանապարհները ճանապարհորդության խորհրդանիշ են: Եթե հաճախ եք դրանք երազներում տեսնում, ապա դա նշանակում է, որ դրանք Ձեր սեփական ապագայի խորհրդանիշներն են:
Իսկ ինչպիսի՞ն են այդ ճանապարհները: Հարթ, լավ ասֆալտապատվա՞ծ: Եղանակը պա՞րզ է: Ճանապարհի հեռուն տեսնու՞մ եք: Եթե այո՝ ապա շնորհավորում ենք. Ձեր ենթագիտակցությունը գոհ է նրանից, ինչ որ կատարվում է Ձեր կյանքում: Դուք ամեն ինչ ճիշտ եք անում:
Եթե Ձեր ճանապարհը անհարթ է, խավար, ապա Դուք այժմ խնդիր ունեք՝ կյանքում կողմնորոշման հետ կապված: Դա նշանակում է, որ Դուք ամենայն հավանականությամբ վախենում և փախչում եք ապագայից: Ժամանակն է վերջ դնել դրան:

6. Ծաղիկներ
Երազների մեջ ծաղիկներ տեսնելը մի բան է նշանակում՝ նոր հնարավորություններ, որոնք մոտակա ժամանակներում կտրվեն Ձեզ: Եվ Ձեզ անհրաժեշտ է պատրաստվել այդ ժամանակվան: Ավելի բաց և պարզ դարձրեք Ձեր ներքին աշխարհը և պատրաստ եղեքնոր, անսպասելի փորձությունների:
Եթե ծաղիկները դեռ չեն ծաղկել, միայն բողբոջել են, ապա Ձեզ ինչ-որ պրինցիպիալ, նոր և զարմանալի բան է սպասվում՝ միգուցե նոր աշխատանք, նոր սեր, երեաներ կամ այլ որևէ բան:
Թոշնած ծաղիկները, ցավոք, նշանակում են լրիվ հակառակը. պատրաստ եղեք մոտ մարդու կորստի կամ Ձեր կյանքի այժմյան շրջափուլի ավարտին:

7. Ջուր
Ջուրը երազներում՝ Ձեր ամբիցիաների արտացոլումն է: Եթե տեսնում եք օվկիանոս, ապա ժամանակն է դադարել երազել. հարկավոր է Ձեր վրա ավելի շատ պատասխանատվություն վերցնեք, ռիսկի դիմեք և սկսեք գործել:
Եթե երազում տեսնում եք փոքր առվակներ կամ լճակներ, ապա դա խոսում է ընդհակառակի մասին: Դուք Ձեր վրա չափից շատ պատասխանատվություն եք վերցրել: Եկել է ժամանակը տեմպը դադարեցնելու և ամենակարևորի վրա կենտրոնանալու՝ հեռվում թողնելով ավելորդը: 

Նյութի աղբյուր՝   armday.am  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 160 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
var check =function(){ if(document.activeElement.parentNode && document.activeElement.parentNode.id=="") $("").trigger(""); else setTimeout(); }