Գլխավոր էջ » 2018 » September » 19 » Եթե աղջիկն ունի այս 13 հատկանիշները, ամուր բռնեք և բաց մի թողեք նրան. եթե նրան կորցնեք, ապա դուք կատարյալ ապուշ եք. Blognews.am
11:00 AM
Եթե աղջիկն ունի այս 13 հատկանիշները, ամուր բռնեք և բաց մի թողեք նրան. եթե նրան կորցնեք, ապա դուք կատարյալ ապուշ եք. Blognews.am

Blognews.am-ը գրում է.   

Ինչպե՞ս հասկանալ, որ ճիշտ ընտրություն եք կատարել և չսխալվել: 

Ձեզ ենք ներկայացնում աղջկա 13 հատկանիշներ, որոնց առկայության պարագայում դուք խիստ կզղջաք, եթե կորցնեք նրան:

#1 Նա իրական է

Նա այնպիսին է, ինչպիսին կա, կեղծավորություններ չի անում, չի փորձում երևալ ավելի լավը, քան կա իրականում: Նա չի ամաչում ինքն իրենից և անկեղծ է:

#2 Նա չի վախենում ցուցադրել իր հույզերը

Նա ինքնավստահ է, սակայն ինչպես և բոլորը, ունենում է ծանր պահեր: Նա ունակ է դա ընդունելու և երբեմն թույլ է տալիս իրեն խոցելի լինել: 

#3 Նա աջակցում է քեզ քո բոլոր նախաձեռնություններում

Նա անկեղծորեն ցանկանում է, որ դուք երջանիկ լինեք, հասնեք այն ամենին, ինչին ցանկանում եք, և պատրաստ է ամեն հարցում աջակցել ձեզ: Նմանատիպ համբերատար և հոգատար աղջիկ գտնելը շատ հազվադեպ երևույթ է: 

#4 Նա զվարճալի է

Նա ունի հումորի զգացում, հասկանում է քո կատակները և ինքն էլ ունակ է կատակելու: Նմանատիպ աղջիկը միշտ կկարողանա քո տրամադրությունը բարձրացնել:

#5 Նա մոտիվացնում է քեզ

Եթե քեզ հաջողվել է հանդիպել մի աղջկա, որ կարողանում է ձեզ մոտիվացնել, այնպես անել, որ դուք ցանկանաք էլ ավելի լավը լինել, քան կաք, և ավելիին հասնելու ձգտում է առաջացնում, ապա դու եզակի երջանիկ մարդ ես:

#6 Նա ոչ ոքի չի վատաբանում

Նա ունի բարի սիրտ, անտեղի չի վատաբանում այլոց, չի բամբասում, ունի կիրթ վարքագիծ և տիրապետում է քաղաքավարության կանոններին:

#7 Նա լավատես է

Նա չի հուսահատվում, միշտ առաջ է նայում, փորձում է ցանկացած իրավիճակից լուծում գտնել: 

#8 Նա պատրաստ է քեզ համար զոհողությունների գնալ

Հարաբերությունները հիմնվում են փոխզիջումների վրա, և նա դա հասկանում է ու պատրաստ է իր եսն ու ամբիցիաները մի կողմ դնել հանուն ձեզ:

#9 Նա անկեղծ է, անգամ եթե պետք է ասի դառը ճշմարտությունը

Այո՛, երբեմն դա տհաճ է, սակայն շատ կարևոր է կողքին ունենալ մեկին, ով ցանկացած իրավիճակում ձեզ կասի ճշմարտությունը:

#10 Նա ընդունում է քեզ և քո թերությունները

Ոչ ոք էլ անթերի չէ: Մենք պետք է ընդունենք դիմացինին այնպիսին, ինչպիսին կա, այլ ոչ փորձենք նրան փոխել: Եթե նա ընդունում է քո թերությունները, ապա իսկապես սիրում է:

#11 Նա պատրաստ է ռիսկի դիմել

Դուք կարող եք նրան ինչ-որ խենթ բան առաջարկել, իսկ նա ձեզ խելագարի տեղ դնելու փոխարեն կասի՞. «Արի անենք դա»։ Նա հենց այնպիսինն է, ինչպիսին ձեզ պետք է:

#12 Նա ունի իր կյանքն ու նպատակները

Շատ կարևոր է հանդիպել մի աղջկա հետ, ով արդեն կայացած է: Նա ունի իր կյանքը, աշխատանքը, ձգտումները: Նման աղջկա հետ դուք նույնպես մշտապես մոտիվացված կլինեք և չեք ձանձրանա:

#13 Դու իսկապես սիրում ես նրան

Եթե դուք զգում եք, որ իսկապես սիրում եք նրան, ապա ոչ մի պարագայում մի հրաժարվեք նրանից:

Նյութի աղբյուր՝   Blognews.am  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 1135 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x