Գլխավոր էջ » 2018 » September » 29 » Երկու խոսք՝ Փաշինյանի վերջին լայվի մասին կամ ի հակադրումն ինձնից ավելի բանիմաց մարդկանց ու փորձագետների Blognews.am
1:06 PM
Երկու խոսք՝ Փաշինյանի վերջին լայվի մասին կամ ի հակադրումն ինձնից ավելի բանիմաց մարդկանց ու փորձագետների Blognews.am

Blognews.am-ը գրում է.   

Երկու խոսք՝ Փաշինյանի վերջին լայվի մասին կամ ի հակադրումն ինձնից ավելի բանիմաց մարդկանց ու փորձագետների։

Մի կողմ թողնելով մյուս հարցերը՝ կարծիքով կիսվեմ Փաշինյան-Ալիև ո՛չ պաշտոնական հանդիպման մասին (որքանով վարչապետը դա ներկայացրեց)։ Չնայած՝ Փաշինյանի հասցեին էս թեմայով քննադատություններ եղան, բայց կարծում եմ, որ Ալիևի հետ հանդիպումից վնաս չկա։ Մի քանի տեղ կարդացի, որ էս հանդիպումը փաստացի ջրում ա Սանկտ Պետերբուրգի ու Վիեննայի պայմանավորվածությունները, բայց ես կարծում եմ, որ ընդհակառակը՝ քայլ-քայլ մոտեցնում ա դրանց իրագրծումը պարտադրելուն։ Փաշինյանը սկսում ա միջազգային հանրությանը հստակ ցույց տալ, որ Հայաստանը ցուցաբերել ու ցուցաբերում ա կառուցողական մոտեցում և դա արվում ա բոլոր հնարավոր տարբերակներով, էդ թվում՝ անձնական ու ո՛չ պաշտոնական շփումներով ու դրանց ընթացքում առարկայական քննարկումներ նախաձեռնելով։ Սա ո՛չ պաշտոնական հանդիպում ա եղել ու որևէ լուրջ հիմք չի տալիս՝ ո՛չ մտահոգվելու, ո՛չ թեթևացած շունչ քաշելու։ Փաշինյանն էլ, վստահ եմ, լավ հասկանում ա, որ Ալիևի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը, հատկապես՝ բանավոր պայմանավորվածությունը «սրտին մոտ» ընդունել պետք չի,բայց հաղթաթուղթն էդ պայմանավորվածությունների մասին հրապարակային տեղեկատվություն ապահովելն ա։ Նախ՝ մարդը ցույց ա տալիս, որ խաղաղ կարգավորման համար գործի ա դնում հնարավոր բոլոր միջոցները, երկրորդ՝ կառուցողական քննարկում ծավալողի ու նախաձեռնողի դիրքերից ա հանդես գալիս, երրորդ՝ սա մի օր կարող ա հավելյալ «դեմ տալու» նյութ լինել։ Էս ամենը պետք չի կտրել ընդհանուր պատկերից։ Չմոռանանք, որ երկու օր առաջ Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ամբիոնից Արցախի մասով հանդես եկավ հայտարարությամբ, որն, ըստ իս, բավական ճիշտ էր ձևակերպված (գումարած՝ ժողովրդավարության, հեղափոխության և այլնի մասին հայտարարությունները…վատ անգլերենը,մեկ ա, ուժի մեջ ա ։ՃՃ)։ Չմոռանանք նաև մեր համապատասխան գերատեսչությունների ղեկավարների կողմից պարբերաբար հնչող բավական կոշտ հայտարարությունների մասին։ Հա՛, կարելի ա Աննա Հակոբյանի նախաձեռնած արշավն էլ դիտարկել էս համատեքստում։ Մի խոսքով՝ կարծում եմ Փաշինյանն ամրապնդում ա Հայաստանի՝ որպես ժողովրդավարական երկրի դիրքերը ու փորձում վարել իրապես բազմավեկտոր արտաքին քաղաքականություն՝ փորձելով «սև ու սպիտակի» տրամաբանությունն օգտագործել դրսում՝ «սպիտակի» դիրքերն, իհարկե, մեզ համար ամրագրելով։ 
Մնում ա՝ մենք չդառնանք էդ պրոպագանդայի զոհն ու հիշենք, որ պատերազմն, ամեն դեպքում, սարերի հետևում չի։ 
Հ.Գ. Մի բան էլ. օպերատիվ կապ ապահովելու մասին պայմանավորվածությունն էլ վատ չի (վստահ չեմ,որ նախկինում չի եղել,բայց դե…)։ Վերահսկողության մեխանիզմի մի պուճուր տարր էլ դա ա։ 
Հ.Գ.Գ. Բարի ու անփորձանք ծառայություն տղերքին։

 

Նյութի աղբյուր՝   Blognews.am  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 410 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x