Գլխավոր էջ » 2018 » September » 28 » Երկերեսանի երեխա է ծնվել Hayacq.com
11:23 PM
Երկերեսանի երեխա է ծնվել Hayacq.com

Hayacq.com-ը գրում է.   

Ինդոնեզիայում մի գլխի մեջ տեղավորված՝ երկու երեսով և մի զույգ ուղեղող երեխա է ծնվել։ Այս մասին հաղորդում է Daily Mail պարբերականը։

 

Գիլան Էնդիկա անունով տղան ծնվել է ինդոնեզական Բաթամ քաղաքում։ Ներկայումս նա երկու ամսական է։ Նա մեկ մարմին ունի, երկու ձեռք, երկու ոտք, բայց այն պատճառով, որ իր զույգ եղբայրը չի կարողացել զարգանալ մոր արգանդում, նրա գլուխը դեֆորմացվել է։ Նման պաթոլոգիա հանդիպում է 250 հազարից մեկ անգամ։

Պարբերականը նշում է, որ գլխի դեֆորմացիան և երկվորյակ եղբոր ուղեղի և դեմքի առկայությունը, երեխայի կյանքը վտանգի են ենթարկում. գլխում ավել հեղուկ է հավաքվում։ Տեղի բժիշկները ասել են, որ չեն կարող ոչնչով օգնել։ Երեխան դեռևս հիվանդանոցում է մնում՝ բժիշկների հսկողության տակ։

Գիլանի մայրն ասել է, որ չի իմացել տղայի վիճակի մասին մինչև ծննդաբերությունը։ Կինը երեք անգամ ուլտրաձայնային հետազոտություն է անցել, բայց այն ոչինչ ցույց չի տվել։

 

 

Նյութի աղբյուր՝   Hayacq.com  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 480 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x