Գլխավոր էջ » 2018 » September » 15 » Երջանիկ ամուսնության հինգ պայման Hayacq.com
10:53 PM
Երջանիկ ամուսնության հինգ պայման Hayacq.com

Hayacq.com-ը գրում է.   

 

Սեր

Գլխավոր արժեքն ու գլխավոր երջանկությունը, որի վրա հիմնված է ցանկացած ամուսնություն, ամուսինների փոխադարձ սերն է, միմյանց հասկանալու ու զիջելու ունակությունը։ Եթե սեր չկա, ապա ամուսնությունը չի կարող լիարժեք լինել։

Համբերություն 

 

Առանց համբերության ու երկրորդ կեսի բոլոր թերություններն ընդունելու՝ ամուսնությունը կարող է վերածվել պատերազմի՝ փոխադարձ հանդիմանությունների հողի վրա։ Իսկ այդ դեպքում էլ ի՞նչ ամուսնության մասին է խոսքը։

Վստահություն

Անսահման երջանկություն է գիտակցել, որ ձեր կողքին կա մեկը, ում դուք ամբողջությամբ վստահում եք, կարող եք պատմել ամեն ինչ եւ վստահ լինել, որ ձեզ կպատասխանեն աջակցությամբ։ Վստահությունը երջանիկ ամուսնության առանցքային գործոններից Է։

Զիջելու ունակությունը

Մանրուքներում միմյանց զիջելու ունակությունը թույլ է տալիս լուրջ խնդիրները լուծել բարյացակամորեն ու համատեղ։ Եթե ամուսինները յուրաքանչյուրն իր կարծիքն է պնդում ու չի ուզում լսել դիմացինին, դա արդեն երջանիկ ամուսնություն չէ։

Պարտականությունների բաշխում

Երբ ամուսիններից յուրաքանչյուրն իր ավանդն է ներդնում տնային տնտեսության մեջ, այլ ոչ թե հրաժարվում պարտականություններից, ապա սիրող զույգն, ի վերջո, ավելի շատ ժամանակ է ունենում միասին որեւէ հաճելի բանով զբաղվելու համար։ 

Նյութի աղբյուր՝   Hayacq.com  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 216 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x