Գլխավոր էջ » 2018 » September » 24 » Երեւանում մեքենան բախվել է գազատար խողովակին և գլխիվայր շրջվելով ընկել ջրանցքը. վարորդը հոսպիտալացվել է Armtimes.com
8:04 PM
Երեւանում մեքենան բախվել է գազատար խողովակին և գլխիվայր շրջվելով ընկել ջրանցքը. վարորդը հոսպիտալացվել է Armtimes.com

Armtimes.com-ը գրում է.   

Սեպտեմբերի 24-ին, ժամը 00:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գուրգեն Մահարու փողոցի վերջնամասում ավտոմեքենան հարվածել է գազատար խողովակին և ընկել ձորը, առկա է գազի արտահոսք: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Ի., ծնված 1994 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատարին և գլխիվայր շրջվել ջրանցքը: Գազատար խողովակը վնասվել է, ինչի հետևանքով առաջացել է արտահոսք:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Հ. Ի.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը և իրականացրել հերթապահություն՝ մինչ ՃՈ աշխատակիցների դեպքի վայր հասնելը:

Գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը: 

 

 

Նյութի աղբյուր՝   Armtimes.com  

Կատեգորիա: Պատահարներ | Դիտումներ: 290 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x