Գլխավոր էջ » 2018 » September » 17 » Երեւանում դաշտում ծառից կախված հայտնաբերվել է 28-ամյա երիտասարդի դի. Նրա մոտ նամակ են գտել News.am
8:03 PM
Երեւանում դաշտում ծառից կախված հայտնաբերվել է 28-ամյա երիտասարդի դի. Նրա մոտ նամակ են գտել News.am

News.am-ը գրում է.   

Երեւանում, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 07։00-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղում՝ «Վոլվո» ավտոպահեստամասերի սերվիսի հարեւանությամբ գտնվող դաշտում, ծառից կախված տղամարդու դի կա։ 

 

Shamshyan.com-ի   փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ծառից կախված տղամարդը Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ 28-ամյա Արման Թ.-ն է։ Նրա մոտ հայտնաբերվել է նաեւ նամակ: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական եւ ձեռագրաբանական։ 

 

 

Նյութի աղբյուր՝   News.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 118 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x