Գլխավոր էջ » 2018 » September » 15 » Երբ է պետք քնել՝ քունը կիսատ չթողնելու համար Hayacq.com
11:19 PM
Երբ է պետք քնել՝ քունը կիսատ չթողնելու համար Hayacq.com

Hayacq.com-ը գրում է.   

Լավ ինքնազգացողության և առողջության պահպանման համար չափազանց կարևոր են քնի փուլերը և ժամաքանակը: 

 

Համաձայն The Independent-ի հրապարակման, քնի փուլերը 5-ն, որոնց միջով մարդն անցնում է քուն մտնելիս: Առաջին փուլը մակերեսային քունն է, իսկ ամենախոր քունը չորրորդ փուլն է: Դրան հաջորդում է այն փուլը, որի ժամանակ մարդ երազներ է տեսնում:
Եթե մարդն արթնանում է որևէ փուլի միջնամասում՝ կիսատ թողնելով քունը զարթուցիչի կամ այլ բանի պատճառով, դա կարող է անհանգստության առիթ դառնալ:
Մասնագետները փորձել են հաշվարկել քնելու համար անհրաժեշտ ժամաքանակը և եկել են եզրահանգման, որ պետք է քնելու ժամանակը կարգավորել ճիշտ ժամին քնելու միջոցով, որպեսզի քնի փուլերից որևէ մեկը կիսատ չմնա:
Օրինակ` նշվում է, որ եթե նախատեսում եք արթնանալ առավոտյան 07:00-ին, ապա անհրաժեշտ է քնելու հետևյալ ժամերին. 21:46-ին, 23:46-ին, 24:46-ին կամ 2:16-ին: Դա կօգնի արթնանալ քնի որոշակի փուլի ավարտից հետո: 

Նյութի աղբյուր՝   Hayacq.com  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 141 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x