Գլխավոր էջ » 2019 » July » 10 » Երևանում Ապրող Աղջիկը Դանակով Կտրտել Է Իրեն և Տեսանյութը Հրապարակել Instagarm–Ում
12:00 PM
Երևանում Ապրող Աղջիկը Դանակով Կտրտել Է Իրեն և Տեսանյութը Հրապարակել Instagarm–Ում

ipress.am-ը գրում է.   

սր
loading...

Երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Սարյան փողոցի բնակարաններից մեկում միայնակ ապրող 23-ամյա մի աղջիկ Instagram-ի իր էջում տեսագրություն է հրապարակել, որում հստակ երևացել է, որ աղջիկը դանակով բազմաթիվ կտրվածքներ է արել ձեռքերին ու ոտքերին,այս մասին հայտնում է Sputnik.Արմենիա.am-ը:

Տեսագրությունում երևացել է նաև դանակ և ոգելից խմիչքի կիսադատարկ շիշ։ Նրա ընկերուհին տեսագրությունը տեսնելուց հետո անմիջապես այցելել է նրան, սակայն ընկերուհին ո՛չ հեռախոսազանգերին է պատասխանել, ո՛չ էլ տան դուռը բացել։

Անհանգստացած աղջիկն ահազանգել է 911։ Հրշեջ-փրկարարներն ու ոստիկանները բացել են տան դուռը և անմիջապես ահազանգել 1-03։ Ժամանած բժիշկներն առաջին օգնություն են ցույց տվել աղջկան, բայց նա իր հետ կատարածի վերաբերյալ ի վիճակի չի եղել որևէ տեղեկություն հայտնելու։

Ընկերուհին հավաքվածներին հայտնել է, որ տեղի ունեցածի պատճառն ամենայն հավանականությամբ անձնական խնդիրներն են։ Իսկ թե ինչ մտադրությամբ է աղջիկը դանակով բազմաթիվ վնասվածքներ հասցրել իրեն, սա ինքնասպանության փորձ է, թե ոչ, կպարզեն իրավապահները։

Մենք փորձեցինք գտնել տեսագրությունը, սակայն այն արդեն հեռացվել է սոցիալական կայքից։

Նյութի աղբյուր՝   ipress.am  

Դիտումներ: 91 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
var check =function(){ if(document.activeElement.parentNode && document.activeElement.parentNode.id=="") $("").trigger(""); else setTimeout(); }