Գլխավոր էջ » 2018 » September » 30 » Էմիլի Ռատաժկովսկու 5 ամենակրքոտ կերպարները. News.am
11:27 AM
Էմիլի Ռատաժկովսկու 5 ամենակրքոտ կերպարները. News.am

News.am-ը գրում է.   

27-ամյա Էմիլի Ռատաժկովսկին աշխարհի ամենապահանջված մոդելներից մեկը լինելուց բացի նաեւ ամենահամարձակներից է:

Նա հաճախ է ներկայանում բիկինիներով, համարձակ հանդերձանանքերով:

Անգամ երբ սեւահեր այս գեղեցկուհին հագնված է, միեւնույնն է, նա գտնում է իր սեքսուալությունն ու մարմնի առավելությունները շեշտելու ձեւը:

Ձեզ ենք ներկայացնում Էմիլիի ամենակրքոտ ու տպավորիչ 5 կերպարները:

Այս լուսանկարում Էմիլին ամռանը վայելում է հունաստանյան հանգիստը: Աղջիկն այնքան տպավորված էր, որ կարելի է ասել ժամ առ ժամ լուսանկարներ էր հրապարակում հունական ափերից:
 

Հաջորդ լուսանկարում կրքոտ մոդելը վայելում է ուրբաթ երեկոն: Զգեստը, չնայած համեստությանը, ունի բավականին համարձակ բացվածք, որը գրավչություն է հաղորդել ողջ լուքին:
 

Օրերս գեղեցկուհին առանց ներքնազգեստի էր ներկայացել, բայց փոխարենը կոստյում էր հագել: Այս լուքը, անկասկած, նրա զգեստապահարանի ամենահամարձակ հանդերձանքներից մեկն է ներկայացնում:
 

Street style, որին նայելիս ոչ թե համոզվում ենք, որ համաշխարհային աստղերը մեզ պես հասարակ մահկանացուներ են, այլեւ ավելի շատ ենք սկսում կասկածել՝ իրական է արդյոք այս աղջիկը:
 

Վերջերս Էմիլին պոդյումը կիսեց Մոնիկա Բելուչիի հետ՝ ներկայացնելով DOLCE & GABBANA  հանրաճանաչ բրենդի հավաքածուից երկնագույն մի զգեստ: Այո, այս կերպարում Էմիլին հագնված է, սակայն նրա գրավչությունը դրանից չի տուժում:
 

Նյութի աղբյուր՝   News.am  

Կատեգորիա: Շոու-Բիզնես | Դիտումներ: 271 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x