Գլխավոր էջ » 2018 » September » 16 » Էլի եմ ասում՝ սատանի մայլում քյանդրբազություն մի արեք. Վարչապետը՝ ընտրակաշառք բաժանողներին Operativ.am
10:25 PM
Էլի եմ ասում՝ սատանի մայլում քյանդրբազություն մի արեք. Վարչապետը՝ ընտրակաշառք բաժանողներին Operativ.am

Operativ.am-ը գրում է.   

Սեպտեմբերի 16-ին Գարեգին Նժդեհի հրապարակում «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր մամուլն առավել ազատ է, քան երբևէ 3-րդ հանրապետության ժամանակաշրջանում: Նա հայտարարեց, որ ինքն, իր աշխատակազմը որևէ կոնտակտ չունեն հեռուստաընկերությունների հետ, ինչը նախկինում այդպես չէր: 

 

Ապա նա խոսեց ընտրակաշառքից՝ նշելով, որ այն մարդիկ, ովքեր մտածում են, որ մեր ժողովրդին կարող են փողով գնել, ժողովրդին վիրավորում են, նրանց արժանապատվությունը նվաստացնում: «Մենք ձեզ թույլ չենք տա թպրտալ այս քաղաքում, թույլ չենք տա»,-հայտարարեց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Երևանի ավագանու կայանալիք ընտրությունները շատ լուրջ նշանակություն են ունենալու: «Ցույց տվեք ամբողջ աշխարհին, որ Հայաստանի կառավարությունն ու իշխող թիմը վայելում է հայ ժողովրդի բացարձակ մեծամասնության աջակցությունը: Ցույց տվեք «Հանրապետական» խորհրդարանին, որ նրանց ժամանակն ավարտվել է, տարբերակ չունեն, խորհրդարանը պետք է լուծարվի: Նրանք անընդհատ ասում են, որ ներքաղաքական վիճակը լարված է, ներքաղաքական խնդիրներ կան: Ես նրանց ասում եմ՝ եթե ձեր կաբինետներում ու կուսակցական գրասենյակներում ներքաղաքական վիճակը լարված է, փողոց դուրս եկեք և ցույց տվեք, թե որտեղ է այդ լարված վիճակը:

Եթե դուք ուզենաք ՀՀ-ում ներքաղաքական իրավիճակը լարել, ապա ՀՀ քաղաքացիները ձեզ կլարեն բառիս բուն իմաստով: Եվ դա մեր սիրո, հանդուրժողության հեղափոխության շնորհիվ է, մեր կոչերի շնորհիվ է, որ մինչև հիմա ձեզ չեն լարել: Էլի եմ ասում՝ սատանի մայլում քյանդրբազություն մի արեք»,-եզրափակեց Ն. Փաշինյանը: 

 

Նյութի աղբյուր՝   Operativ.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 152 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x