Գլխավոր էջ » 2018 » September » 23 » «Է, թող պահանջի». Օսիպյանի պատասխանը Նաիրա Զոհրաբյանին. Lragir.am
11:59 AM
«Է, թող պահանջի». Օսիպյանի պատասխանը Նաիրա Զոհրաբյանին. Lragir.am

Lragir.am-ը գրում է.   

Ոստիկանապես Վալերի Օսիպյանն այսօր քվեարկելուց հետո լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձել է ԲՀԿ Աջափնյակի գրասենյակում երեկ ոստիկանների իրականացրած գործողություններին:

«Նախ ասեմ, որ ոստիկանության գործողությունները եղել են օրենքի շրջանակներում, օրենքով է արվել»,- ասաց նա: Հարցին, թե հաստատվե՞լ է, որ ԲՀԿ-ն ընտրակաշառք է բաժանում, ոստիկանապետը պատասխանեց. «Փաստն ընթացքի մեջ է, հենց որևէ լուր լինի, հետագայում ձեզ պարզաբանումներ կտանք»:

Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, թե դա սուտ մատնություն է, և ոստիկանապետը չի տիրապետում իրավիճակին, պետք է հրաժարական տա, Օսիպյանն ասաց. «Դա Նաիրա Զոհրաբյանի երևակայությունն է, որ մենք չենք տիրապետում իրավիճակին: Ոստիկանությունը տիրապետում է ողջ Հայաստանի օպերատիվ իրավիճակին: Եվ ցանկացած ահազանգ, ցանկացած գրառում, որը կատարվում է մեր օգտատերերի կողմից, ոստիկանությունը պարտադիր ուսումնասիրություն է կատարում: Այսինքն՝ եթե մենք ահազանգ ենք ստանում, որ մի տեղ հանցագործություն է կատարվում, ոստիկանությունը ի՞նչ պետք է անի, չպե՞տք է գնա այդ ահազանգերի հետևից»:

Ինչ վերաբերում է իր հրաժարականի պահանջին, ոստիկանապետն արձագանքեց. «Է, թող պահանջի»:

Օսիպյանը նաև ասաց, որ ընտրակաշառքի գործով մի քանի քրեական գործ կա հարուցված, քննություն է կատարվում: Նրա խոսքով՝ որպեսզի հակաքարոզչություն չլինի, այս պահին ձեռնպահ են մնում որևէ ուժի անուն հրապարակելուց:

Նյութի աղբյուր՝   Lragir.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 290 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x