Գլխավոր էջ » 2018 » December » 29 » Դպրոցական աղջկա պատմությունը, որը 3200 մ բարձրությունից ընկել է ջունգլիներ և ողջ է մնացել
9:53 PM
Դպրոցական աղջկա պատմությունը, որը 3200 մ բարձրությունից ընկել է ջունգլիներ և ողջ է մնացել

Blognews.am-ը գրում է.   

loading...

1971 թ. 92 ուղևոր ունեցող ինքնաթիռը կորավ Ամազոնի ջունգլիներում : Թռիչքի ընթացքում նրան հարվածել է կայծակը, իսկ փրկարար ջոկատին չի հաջողվել վայրէջք իրականացնել :

Ինքնաթիռը վայր է ընկել, և ակնհայտ է, որ փրկվածներ չեն եղել. ինքնաթիռն ընկել է 3200 մ բարձրությունից և մասերի է բաժանվել : Բոլոր 86 ուղևորներն ու էկիպաժի 6 անդամները մահացած են ճանաչվել : Սակայն 10 օր անց ջունգլիներից մի աղջիկ է դուրս եկել՝ այս վթարի ժամանակ միակ ողջ մնացած անձը :

Երկու տասնամյակի ընթացքում՝ 1960-70-ականներին, ազգային ավիաուղի LANSA-ն մի քանի վթարներ է ունեցել, որոնց արդյունքում ավելի քան 200 մարդ է զոհվել : Այսպես, 1966 թ. LANSA 501 ինքնաթիռը վթարի ենթարկվեց լեռներում, և բոլոր 49 ուղևորները զոհվեցին : Ավելի պակաս, քան 4 տարի հետո LANSA 502 ինքնաթիռը վթարի ենթարկվեց նույն պայմաններում. այս ինքնաթիռում 100 մարդ կար, և ևս երկուսը զոհվեցին, երբ վերևից նրանց վրա ընկան ինքնաթիռի կտորները : Այնպես որ երբ 1971 թ. դեկտեմբերին վթարի ենթարկվեց LANSA 508-ը և ընկավ անհայտ ջունգլիներ, փրկարարները վստահ էին, որ ողջ մնացածներ չեն լինելու :

Հասուն Ջուլիանա Կյոպկեն վթարված ինքնաթիռի ֆոնին

Ինքնաթիռի ուղևորների թվում էին օրնիթոլոգ Մարիա Կյոպկեն Գերմանիայից և նրա 17-ամյա դուստր Ջուլիանան, ով նախորդ օրը ավարտել էր դպրոցը : Նրանք ուղևորվում էին Պուկալպա քաղաք, որպեսզի հանդիպեն Մարիայի ամուսնուն՝ Ջուլիանայի հորը՝ Հանս-Վիլհելմ Կյոպկեպին, ով ուսումնասիրություններ էր իրականացնում Ամազոնի ջունգլիներում :

Փոքրիկ Ջուլիանան ծնողների հետ

Թռիչքի մեկնարկից 40 րոպե անց էկիպաժը դիմացում նկատեց ուժգին ամպրոպ և որոշում կայացրեց անցնել դրա միջով. հենց այս որոշման արդյունքում էլ տեղի ունեցավ աղետը : Կայծակը հարվածեց ինքնաթիռի թևին և այն ընկավ արևադարձային անտառներ : Հորդառատ անձրևը հանգեցրեց առաջացած հրդեհը, իսկ ինքը՝ ինքնաթիռը, մասերի էր բաժանվել դեռ օդում, այնպես որ ընկնելուց հետո փոքր մասերը չէին երևում խիտ թփերի մեջ : Հետևաբար փրկարար խմբերը երկար ժամանակ պտտվում էին այս տարածքում, սակայն այդպես էլ չկարողացան հստակորեն հասկանալ վայրէջքի վայրը :

Ջուլիանան արթնացել է՝ ամրագոտով ամրացված լինելով իր նստատեղին : Նրա ձեռքի ժամացույցը ցույց էր տալիս առավոտյան ժամը 9-ը, ինչը նշանակում էր, որ նա անգիտակից վիճակում է եղել մեկ օր շարունակ : Աղջիկը ողջ էր մնացել, սակայն մի շարք վնասվածքներ ուներ մարմնի մի շարք հատվածներում և ուղեղի ցնցում էր ստացել :

Մի քանի օր անցավ, մինչև Ջուլիանան ի վիճակի էր տեղաշարժվելու : Բացի գլխացավերից և ընդհանուր ցավային շոկից, աղջկա ակնոցներն էին կոտրվել, իսկ նա կարճատես էր : վախենալով հանդիպելուց թունավոր օձերի՝ նա սկզբում իր կոշիկն էր առաջ նետում, ապա մեկ քայլ էր կատարում : Սա դանդաղեցնում էր նրա ընթացքը, սակայն ապահովում էր նրան՝ մահացու թունավոր կենդանիների հանդիպելուց :

Ջուլիանան փրկվելուց հետո

Սկզբում աղջիկը փորձում էր այլ ողջ մնացածների գտնել : Նա կանչում էր մորը, սակայն ոչ մի պատասխան չէր ստանում : Երբ աղջիկը գտավ մի քանի դիեր, նրա հույսը՝ մորը հանդիպելու, անհետացավ : Ինքնաթիռի կտորների մոտ աղջիկը ուտելիք էր փնտրում, սակայն միայն մի քանի կոնֆետ գտավ : Ինչպես ավելի ուշ պարզ դարձավ հետազոտությունների արդյունքում, վթարից հետո իրականում ողջ էր մնացել ևս 14 մարդ, սակայն մինչև օգնության հասնելը նրանք մահացել էին :

Գիտելիքները, որոնք Ջուլիանան ստացել էր հորից, օգնեցին նրան չհանձնվել և առաջ շարժվել : Նա հասավ մի վտակի և գիտեր, որ այդ վտակի երկայնքով շարժվելիս հասնելու է գետի, և գետի մոտ անկասկած կհանդիպի մարդկանց : Վտակի երկայնքով առաջ շարժվելը շատ ավելի հեշտ էր, քան ջունգլիների միջով, չնայած որ թունավոր օձերի հանդիպելու վտանգը ևս մեծ էր : Աղջկա վերքերը շատ վատ վիճակում էին գտնվում, նա չէր կարողանում բավարար քանակությամբ սնվել :

Վթարից 10 օր անց աղջկա վիճակը ծայրահեղ ծանր էր. սրտխառնոցի և թուլության հետևանքով նա պատրաստ էր հանձնվել և այլևս ոչ մի տեղ չգնալ : Հենց այդ ժամանակ էր, որ գետի ափին Ջուլիանան տեսավ շարժիչային նավակ և դրա կողքին դրված բենզին : Ավելի վաղ, քան նա կհասկանար, որ դա վկայում է մոտակայքում մարդկանց առկայության մասին, աղջիկը վազելով մոտեցավ բենզինին : Եղել էր դեպք, երբ նրա հայրը բենզինի օգնությամբ կարողացել էր փրկել կորած և վերադարձած շանը, որը մակաբույծներով վերքեր էր ստացել : Հենց վերքերն ու դրանց մեջ հայտնված որդերն էին, որ այսքան ժամանակ խանգարում էին աղջկան և թույլ չէին տալիս գիշերները քնել :

Ջուլիանան 2011 թ.

Ջուլիանան ուսերն ու ոտքերը բենզինով պատեց, որպեսզի որդերը դուրս գան վերքերի միջից : Աղջիկը հերթով հաշվում էր մակաբույծներին. դրանք 35-ն էին : Նավակից հեռու գնալ նա վախենում էր, քանի որ հուսով էր, որ վաղ թե ուշ այստեղ մարդիկ կհայտնվեն : Իսկ նավակով գնալ չէր ցանկանում, քանի որ չէր ուզում, որ մարդիկ մտածեն, թե նա գողացել է նավակը :

Բարեբախտաբար, մի քանի ժամ անց իսկապես եկան տեղի բնակիչները : Աղջիկն այնքան սարսափելի տեսք ուներ, որ մարդիկ ի սկզբանե որոշեցին չմոտենալ նրան. հյուրն ավելի շատ անտառից եկած ինչ-որ հոգու էր նման, քան կենդանի մարդու : Ջուլիանան ոչ միայն մայրենի գերմաներենին էր տիրապետում, այլև իսպաներենին, ոյնպես որ նա կարողացավ բացատրել, թե ինչ է պատահել իր հետ : Տղամարդիկ աղջկան տարան իրենց գյուղ, որտեղ նրան առաջին օգնություն ցուցաբերեցին, իսկ այնուհետև 7 ժամ շարունակ նրան նավակով հասցրին մոտակա բնակավայր, որտեղ օդանավակայան կար, որպեսզի տուժածին հասցնեն Պուկալպու :

Պատահարից 12 օր անց Ջուլիանան վերջապես հանդիպես հորը և կարողացավ պրոֆեսիոնալ բժշկական օգնություն ստանալ : Աղջկա մասին լուրերը արագորեն տարածվեցին ողջ աշխարհում : Լրագրողները սկսեցին այցելել հիվանդանոց՝ փորձելով նրա հիվանդասենյակ մուտք գործել բոլոր հնարավոր և անհնար եղանակներով, սակայն աղջիկը մեծ ցանկություն չուներ նույն բանն աննդադար կրկնելու :

Արդյունքում Ջուլիանան բռնեց իր ծնողների ուղին. նա Գերմանիայում կենսաբանություն սովորեց, ապա վերաարձավ Պերու, որպեսզի շարունակի ուսումնասիրել ամազոնյան անտառները : 57 տարեկան հասակում նա հրապարակեց իր «Ինչպես ես ընկա երկնքից» գիրքը, որում ներկայացնում է վթարի մասին իր հիշողությունները : «Գիտեք, ինձ դեռ երկար ժամանակ հետապնդում էին մղձավանջները : Տարիներ շարնունակ ես ողբում էի մորս և այն մարդկանց մահը, որոնք հեռացան կյանքից այդ պատահարի հետևանքով : Ես մտածում էի՝ ինչու՞ եմ միակը, որը փրկվեց : Այս մտքերն ինձ հանգիստ չէին տալիս շատ տարիներ : Եվ միգուցե երբեք էլ հանգիստ չտան», - նշում է գրքում Ջուլիանան :

loading...

Նյութի աղբյուր՝   Blognews.am  

Կատեգորիա: Շոու-Բիզնես | Դիտումներ: 220 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0