Գլխավոր էջ » 2018 » September » 30 » Դիզայներները հագուստ են թողարկել՝ օպտիկական խաբկանք օգտագործելով. 1in.am
8:00 PM
Դիզայներները հագուստ են թողարկել՝ օպտիկական խաբկանք օգտագործելով. 1in.am

1in.am-ը գրում է.   

Նորաձևությունը միշտ էլ սուբյեկտիվ է եղել, սակյան հագուստի որոշ պարագաներ երբեմն համընդհանուր տարակուսանք են առաջացնում։ Այս տաբատը՝ դրա ապացույցն է։

Բրիտանական Pretty Little Thing բրենդը «Instagram»-ում իր նորույթի նկարն է տեղադրել, և մեկնաբանություններում անմիջապես վրդովված քննարկում է սկսվել։

Օգտատերերը չէին կարողանում հասկանալ, թե ինչ է մոդելի վրա՝ կիսատաբատ, թե՝ տաբատ։ Շատերը գրում էին, որ կտորի գույնը շատ սխալ է ընտրված։

Ի դեպ, բրենդի էջում տաբատն այդքան էլ տարօրինակ տեսք չունի և նույնիսկ տարբեր գույներով է ներկայացված։ Օրինակ սև տարբերակով տաբատը որևէ հարցի տեղիք չի տալիս։ Ընդ որում, դրանց գինն էլ բավական հասանելի է՝ 30 ֆունտ սթերլինգ։

Pretty Little Thing–ը բրիտանական երիտասարդական բրենդ է, որի դիզայներները զբաղվում են հագուստի, կոշիկի և աքսեսուարների ստեղծմամբ։

 

Նյութի աղբյուր՝   1in.am  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 794 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x