Գլխավոր էջ » 2018 » September » 15 » Դիմահարդարման 5 սխալ, որ մենք անում ենք՝ առանց նույնիսկ հասկանալու դա. Blognews.am
6:58 PM
Դիմահարդարման 5 սխալ, որ մենք անում ենք՝ առանց նույնիսկ հասկանալու դա. Blognews.am

Blognews.am-ը գրում է.   

Տոնային քսուքը լավ չտարածելը

Շատ հաճախ մեզ թվում է, թե հիանալի տարածել ենք տոնային քսուքը, սակայն լույսի տակ ուշադիր նայելուց հետո տեսնում ենք, թե ինչ սարսափելի բան է ստացվել։ Դա ամենակոպիտ սխալներից է, որ հնարավոր է անել դիմահարդարվելիս։ Եղե՛ք ուշադիր։

Սխալ տոնային քսուք ընտրելը

Խոսքը միայն մաշկի երանգին չի վերաբերում, չնայած դա չափազանց կարևոր է։ Մենք բոլորս ունենք տարբեր տիպի մաշկ, որ պահանջում է տարբեր տոնային քսուք։ Ջրիկ քսուքը հարմար է չոր մաշկին, մինչդեռ յուղոտ դեմքին պետք է ավելի չոր քսուք։

Հոնքերի գույնը մազերի գույնին համապատասխանեցնելը

Որքան բնական լինեն ձեր հոնքերը, այնքան ավելի լավ։ Հոնքերը ներկելը կարող է վնասել դրանց, իսկ բնական տեսք ստանալն էլ ավելի դժվար է դառնում։

Հայլայթերը չարաշահելը

Հայլայթերը նորագույն ապրանքներից է, որ շատ կանանց դեռ ծանոթ չէ։ Դրա համար էլ շատերը դեռ չգիտեն՝ ինչպես ճիշտ օգտագործել այն։ Ավելի լավ է այն օգտագործեք լավ լուսավորությամբ, որպեսզի չափն անցնելիս նկատեք։

Սխալ նեյտրալ շրթներկ ընտրելը

Երբեմն ուզում ենք՝ շուրթերը մնան նեյտրալ, բնական, սակայն արդյունքում ստանում ենք սփրթնած տեսք։ Լավ ուսումնասիրեք, տեսեք, թե որ նեյտրալ գույնն է համապատասխանում ձեր մաշկի երանգին։

Նյութի աղբյուր՝   Blognews.am  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 408 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x