Գլխավոր էջ » 2019 » August » 1 » Ձեր թշնամիներն՝ ըստ կենդանակերպի նշանների. ումի՞ց պետք է զգուշանալ
11:16 PM
Ձեր թշնամիներն՝ ըստ կենդանակերպի նշանների. ումի՞ց պետք է զգուշանալ

Blognews.am-ը գրում է.   

սր
loading...

Մեզ շրջապատում են բազմաթիվ մարդիկ՝ բարեկամներ, գործընկերներ, հարևաններ… Բոլորի հետ չէ, որ հնարավոր է լինում լավ հարաբերություններ ունենալ, ուստի թշնամիների առկայությունից ոչ ոք երաշխավորված չէ:

Խոյ

Նրանք տանել չեն կարող ձանձրալի մարդկանց: Ակտիվ, կենսուրախ և եռանդուն Խոյերը հաճախ չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել դանդաղկոտների, ծույլերի հետ: Այդ հողի վրա Խոյերը հաճախ կարող են վիճաբանել Երկվորյակների հետ, ովքեր չափազանց հանգիստ են և խաղաղ: Խոյերին խորհուրդ չի տրվում բիզնես սկսել Երկվորյակների հետ: Այդ համագործակցությունը լի կլինի տարաձայնություններով և կոնֆլիկտներով:
Ցուլ

Ցուլերը համբերատար են, հետևողական, գործարար և տանել չեն կարող իրենց նման մարդկանց: Իրենց շրջապատող մարդկանց որակներից նրանք գնահատում են բարությունը, լսելու, սատարելու ունակությունը, հոգատարությունը: Ցուլերը չեն սիրում նրանց, ովքեր բարձր են գնահատում նյութական արժեքները: Այդպիսիք են, օրինակ, Այծեղջյուրները:
Երկվորյակ

Կենսախինդ, կյանքը սիրող և չափազանց եռանդուն Երկվորյակները չեն կարող ընդհանուր լեզու գտնել ձանձրալի մարդկանց հետ: Բանն այն է, որ Երկվորյակներն իրենք էլ հեշտությամբ են ընկճվում, այդ իսկ պատճառով ամեն կերպ փորձում են խուսափել ընկճված և ձանձրալի մարդկանցից, որոնց թվին են պատկանում Ձկները:
Խեցգետին

Հանգիստ և խաղաղ Խեցգետինները, ովքեր գերադասում են հանդարտ ապրելակերպը, հեշտությամբ թշնամիներ կգտնեն աղմկոտ, դրամատիկ կամ ստերվոզ մարդկանց շարքերում: Այդ կարգին կարելի է հեշտությամբ դասել Կարիճներին: Չափազանց եռանդը հատուկ չէ Խեցգետիններին:
Առյուծ

Վստահ, ուժեղ և ամբիցիոզ Առյուծները տանել չեն կարողանում… իրենց նմաններին: Առյուծի գլխավոր թշնամին ևս մեկ Առյուծն է: Իհարկե, արքա կարող է միայն մեկը լինել, երկրորդն ավելորդ է:
Կույս

Նրանք սիրում են, որպեսզի ամեն ինչ լինի ճիշտ դասավորված: Կույսերի համար ամենաահավորը խառնաշփոթն է իրերի, փաստաթղթերի, գործերի և մտքերի մեջ: Նրանք ամեն կերպ խուսափում են մարդկանցից, ովքեր կարող են խառնաշփոթ մտցնել իրենց կյանքում: Իսկ այդպիսիք, ինչպես հասկացաք, Ջրհոսներն են:
Կշեռք

Կշեռքները հանգիստ, խաղաղասեր մարդիկ են: Նրանք տանել չեն կարողանում, երբ ինչ-որ մեկը փորձում է ղեկավարել իրենց: Իսկ ամենաահավորը Կշեռքների համար հրամայական ձայնն է: Հենց այդ պատճառով Կշեռքները հազվադեպ են ընկերանում Խոյերի հետ:
Կարիճ

Երբեմն դաժան ու քինոտ Կարիճները տանել չեն կարող նրանց, ովքեր երազում են անհավանականի մասին: Ջրհոսներին նրանք համարում են հիմար ու անհետաքրքիր: Այդ երկու նշանների ընկերությունը հազվադեպ է ստացվում:
Աղեղնավոր

Շատ ակտիվ և ինքնավստահ մարդիկ են: Աղեղնավորները վտանգավոր թշնամիներ չեն, քանի որ չեն կարող երկար ժամանակ չարությամբ լցվել իրենց վիրավորողի նկատմամբ: Անձնական կյանքում բախտը միշտ ժպտում է Աղեղնավորներին: Ցանկության դեպքում նրանք կարող են հեշտությամբ կարիերայի վերելք ունենալ:
Այծեղջյուր

Ակտիվ և եռանդուն Այծեղջյուրները սիրում են բացահայտումներ անել և տանել չեն կարող ձանձրալի և պահպանողական մարդկանց, ովքեր գերադասում են տանը մնալ: Այծեղջյուրների համար դրանք Խեցգետիններն են:
Ջրհոս

Քմահաճ, հետաքրքրասեր և փոփոխական Ջրհոսները տանել չեն կարող պահպանողական Ցուլերին, ովքեր ամբողջ ուժով պահպանում են հինը և չեն ցանկանում ոչինչ փոխել: Ջրհոսները խուճապի են մատնվում, եթե ինչ-որ մեկը փորձում է պլանավորել կյանքն ու հետևել այդ ծրագրերին:
Ձկներ

Զգայուն, լուռ և ստեղծագործող Ձկները չեն սիրում աղմկոտ Աղեղնավորներին: Ձկները գերադասում են չծանոթանալ նրանց հետ, քանի որ այդ դեպքում կխախտվի նրանց հանդարտ կյանքի խաղաղ մթնոլորտը:

Նյութի աղբյուր՝   Blognews.am  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 182 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
var check =function(){ if(document.activeElement.parentNode && document.activeElement.parentNode.id=="") $("").trigger(""); else setTimeout(); }