Գլխավոր էջ » 2018 » September » 3 » Ձեր ջինսե՞րն էլ են շուտ գունաթափվում և շարքից դուրս գալիս․ ահա մի քանի կարևոր խորհուրդ, որ հաստատ պետք կգան ձեզ . blognews.am
6:27 PM
Ձեր ջինսե՞րն էլ են շուտ գունաթափվում և շարքից դուրս գալիս․ ահա մի քանի կարևոր խորհուրդ, որ հաստատ պետք կգան ձեզ . blognews.am

-ը գրում է.   

loading...

 


Blognews.am-ը գրում է.   

1853 թվականին Լիվայ Ստրաուսը կապույտ կտավանման կտորից պատրաստեց աշխարհում առաջին ջինսե տաբատը։ Դրանց հայտնագործումից միայն մոտավորապես 100 տարի անց ջինսե տաբատներն աշխարհում դարձան նորաձև՝ տարածվելով մոլորակի բազմաթիվ երկրներում։ Ժամանակին ջինսե տաբատ կրելը մեծ բան էր, սակայն մեր օրերում գրեթե բոլորն էլ ունեն առնվազն մեկ զույգ ջինս։

Պարզվում է՝ ջինսե տաբատները հատուկ խնամք են պահանջում, սակայն դրա մասին քչերը գիտեն։ Ահա մի քանի կարևոր խորհուրդ։

Լվացեք ձեռքով 


 


Ջինսե տաբատներն ավելի լավ է լվանալ ձեռքով և ոչ լվացքի մեքենայով։ Բանն այն է, որ ձեռքով գրեթե անհնար է վնասել կտորը, իսկ գուանափվելու շանսերը շատ ավելի քիչ են։

Թրջելուց կարող եք մեկ բաժակ քացախ և երկու թեյի գդալ աղ խառնել ջրին, որպեսզի ջինսի գույնն ավելի լավ պահպանվի։

Մի օգտագործեք 40C ջերմությամբ ջրից ավելի տաք ջուր։ 


 


Թեև ինչպես նշվեց, ցանկալի չէ լվացքի մեքենայով ջինսե տաբատները լվանալ, սակայն մեզնից շատ քչերն են օրվա ընթացքում այդքան ժամանակ ունենում ձեռքով լվացք անելու համար․ չէ՞ որ սա 21-րդ դարն է։ Հենց այդ պատճառով ահա մի քանի խորհուրդ, թե ինչպես անվտանգ դարձնել ջինսե տաբատը լվացքի մեքենայով լվանալու ժամանակ։

Առաջինը՝ անպայման շրջեք տաբատը և դատարկեք բոլոր գրպանները։ Այս պարագայում ևս ջրի ջերմաստիճանը չպետք է 40C-ից բարձր լինի, քանի որ չափազանց տաք ջուրը գունազրկում է ջինսը, ինչպես նաև լայնացնում կամ նեղացնում այն։

Լվացքի փոշու փոխարեն օգտագործեք լվացքի հեղուկ, իսկ մեքենայի մեջ նախօրոք կես բաժակ քացախ լցրեք։ 


 


Եթե չեք ցանկանում, որ ձեր ջինսե տաբատները, ինչպես պատկերված է նկարում, գունազրկվեն ամեն լվացքից հետո, ապա ոչ մի դեպքում մի չորացրեք դրանք չորանոցում կամ արդուկի միջոցով։ Կախեք կամ դրեք այն որևէ տեղ, թույլ տվեք՝ տաբատն ինքնուրույն չորանա՝ հեռու արևի ուղիղ ճառագայթներից։ 


 


Ջինսե տաբատների կյանքը կախված է նաև դրանից, թե ինչպես եք դրանք պահում ձեր դարակում։ Ոչ մի դեպքում մի ծալեք դրանք, քանի որ ավելորդ ծալքեր են առաջանալու, փոխարենը փաթաթեք տաբատները գալարաձև։ 


Նյութի աղբյուր՝    Blognews.am 

loading...

Նյութի աղբյուր՝     

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 1084 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0