Գլխավոր էջ » 2018 » December » 14 » Ձեր ականջակեղտը կարող է պատմել, թե որքանով եք առողջ կամ հիվանդ. իսկ ձերն ի՞նչ գույնի է
2:42 PM
Ձեր ականջակեղտը կարող է պատմել, թե որքանով եք առողջ կամ հիվանդ. իսկ ձերն ի՞նչ գույնի է

Infosarm.ru-ը գրում է.   

loading...

Ականջակեղտը շատ կարևոր է օրգանիզմի համար և կարող է շատ բան պատմել մեր առողջության մասին: Ականջակեղտը պարզապես կեղտոտ նյութ չէ մեր ականջներւոմ: Իրականում այն մեր օրգանները ստեղծում են ականջի մեջ բակտերիաների և կեղտի հայտնվելը կանխելու համար, ուստի այդ կպչուն կեղտը մեր ականջները փաստացի պահպանում է մաքուր, առողջ և ֆունկցիոնալ:

1. Դեղին, խոնավ ու կպչուն: Սա մեծահասակների ականջակեղտի ամենատարածված տեսակն է: Խոնավ, կպչուն բաղադրությունն օգնում է պահպանել ականջը և քոր է առաջացնում:

2. Գորշ: Գորշ ականջակեղտի դեպքում անհանգստանալ պետք չէ: Գորշ գույնը սովորաբար ականջների բնական մաքրման գործընթացի հետևանք է: Բայց եթե ականջակեղտը չոր և փխրուն է, դուք էլ քոր եք զգում, դա կարող է էկզեմայի նշան լինել: Այս նշանների դեպքում բժշկի դիմեք:

3. Բաց դեղին: Այս գույնն ամենատարածվածն է երեխաների շրջանում: Երեխաները, որպես կանոն, ավելի շատ ականջակեղտ են արտադրում, քան մեծահասակները, բայց մեծանալու հետ այն աստիճանաբար նվազում է:

4. Կպչուն և մուգ: Սովորականից մուգ ականջակեղտը խոսում է այն մասին, որ մարմինը սովորականից շատ է քրտնում: Որքան մուգ է ականջակեղտը, այնքան մեծ է հավանականությունը, որ այդ լրացուցիչ քրտինքը կհանգեցնի մարմնի հոտի: Չնայած դրան՝ ականջակեղտը լիովին առողջ է:

5. Մուգ և հաստ: Տագնապը և սթրեսը կարող են հանգեցնել նրան, որ մարմինն ավելի շատ ականջակեղտ արտադրի: Առատ քրտնարտադրությունը նույնպես կարող է հանգեցնել ականջակեղտի ավելացման, որը կարող է արգելափակել լսողական անցումը և լսողության ժամանակավոր վատացում առաջացնել: Եթե ձեր ականջակեղտը մուգ և հաստ է, պետք է պարբերաբար մաքրեք ականջները՝ խնդիրներից խուսափելու համար:

6. Չոր, սպիտակ և թեփոտ: Դա ականջակեղտի լրիվ նորմալ և առողջ տեսք է: Այս գույնի ականջակեղտ ունեցողներն ավելի հաճախ մարմնի պակաս հոտ են ունենում, քան մուգ ականջակեղտ արտադրողները:

7. Սև կամ մուգ դարչնագույն: Անհանգստանալու կարիք չկա: Մուգ գույնը կարող է պարզապես ականջակեղտի գերարտադրության հետևանք լինել (լինում է, օրինակ, սթրեսի դեպքում): Դա կարող է նշանակել նաև, որ ականջակեղտը չափից երկար ժամանակ է ականջի մեջ:

8. Թաց և հեղուկ: Ժամանակ առ ժամանակ ականջակեղտը կարող է պարզապես ծորալ ականջներից. դա բնական մաքրման մաս է: Բայց երբ ականջակեղտը մեծ քանակությամբ թափվում է ականջներից և թարախ կամ արյուն է պարունակում, դա թմբկաթաղանթի ծակվելու ակնհայտ նշան է: Այդ դեպքում անհապաղ բժշկի դիմեք:

9. Արյունոտ ականջակեղտ: Հին ականջակեղտը երբեմն կարող է չորացած արյան տեսք ունենալ: Եթե դա նկատեք, բուժօգնության դիմեք. դա կարող է նշանակել, որ ձեր թմբկաթաղանթը ծակվել է:

 

 

loading...

Նյութի աղբյուր՝   Infosarm.ru  

Կատեգորիա: Շոու-Բիզնես | Դիտումներ: 238 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0