Գլխավոր էջ » 2018 » September » 14 » Դաջվածքների անցանկալի հետևանքները. Blognews.am
9:31 PM
Դաջվածքների անցանկալի հետևանքները. Blognews.am

Blognews.am-ը գրում է.   

Մոսկվայի մաշկավեներաբանական և կոսմետոլոգիայի գիտապրակտիկ կենտրոնի գիտնականները անվանել են ամենավտանգավոր հիվանդությունները,

որոնք կարող են զարգանալ օրգանիզմում դաջվածքի ժամանակ կիրառվող գունային պիգմենտների մերժման արդյունքում՝ գրում է lenta.ru-ն:

Ըստ կոսմետոլոգիայում լազերային տեխնոլոգիաների մասնագետ Վիտալի Միկրյուկովի՝ ամենից հաճախ ալերգիկ ռեակցիա առաջանում է կարմիր պիգմենտի պատճառով: Այս գույնը ստանալու համար օգտագործվում է վարդակարմիր սնդիկի հանքանյութ. հենց դա է բորբոքում առաջացնում:

Մաշկավեներաբան Ելենա Կովտունովան պատմել է մեկ այլ տարածված խնդրի՝ ոսկեգույն ստաֆիլակոկի մասին: Այս վարակը զարգանում է այն դեպքում, երբ նոր դաջվածք ունեցողը չի հետևում այն ինչպես որ պետք է, և բուժման գործընթացը ուղեկցվում է թարախային բորբոքումներով:

Կովտունովան նաև զգուշացրել է դաջվածքն անելու ընթացքում մաքրությանը չհետևելու դեպքում հեպատիտ C-ով վարակվելու վտանգի մասին:

Նյութի աղբյուր՝   Blognews.am  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 282 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x