Գլխավոր էջ » 2018 » September » 17 » Coca-Cola-ն մտադիր է մարիխուանա օգտագործել ըմպելիքի մեջ. 1in.am
8:41 PM
Coca-Cola-ն մտադիր է մարիխուանա օգտագործել ըմպելիքի մեջ. 1in.am

1in.am-ը գրում է.   

Coca-Cola-ն ծրագրում է ընդլայնել մթերքների սպառումը ի հաշիվ մարիխուանայի:

Bloomberg-ի տեղեկացմամբ՝ դիտարկվում է ըմպելիքը կանաբիդիոլով հարստացնելու հնարավորությունը: Վերոնշյալ նյութը պարունակվում է մարիխուանայի մեջ, թուլացնում է ցավը և չունի հոգեբանական ազդեցություն:

Այժմ նոր ըմպելիքի պատրաստման շուրջ բանակցություններ են ընթանում կանադական Aurora Cannabis Inc մարիխուանա արտադրող ընկերության հետ:

Ընկերության ներկայացուցիչ Քենթ Լանդերսի հաղորդմամբ՝ Coca-Cola-ն այժմ ուշադրությամբ ուսումնասիրում է կանաբիդիոլի ոչ հոգեբանական ազդեցությամբ կիրառման փորձը ոչ ալկոհոլային ըմբելիքների շուկայում:

«Ուղղությունն արագ է զարգանում: Առայժմ վերջնական որոշում ընդունված չէ»,- ասել է Լանդերսը:

Նյութի աղբյուր՝   1in.am  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 225 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x