Գլխավոր էջ » 2018 » September » 16 » Ծնողների նկարահանած տեսանյութում փոքրիկը խաղում է հսկայական պիթոնի հետ 168.am
2:19 PM
Ծնողների նկարահանած տեսանյութում փոքրիկը խաղում է հսկայական պիթոնի հետ 168.am

168.am-ը գրում է.   

Եթե այս պիթոնը փոքրիկ տղայի ընտանի կենդանին է, ապա նա այս կյանքում այլեւս վախենալու բան չունի: Այս սարսափազդու տեսանյութը նկարահանվել է Ինդոնեզիայում: Կադրերում երեւում է, թե փոքրիկ տղան ինչպես է նստել կամ նույնիսկ պառկել պիթոնի վրա եւ նրանից ամենեւին չի վախենում, տեղեկացնում է: 

 

Բայց դա դեռ ամենը չէ. փոքրիկը, որը չի էլ պատկերացնում, թե ինչպիսի վնաս կարող է հասցնել օձը, սկսում է ծիծաղելով թավալվել նրա վրայով: Իսկ հոլովակի ավարտին նա արդեն վազ է տալիս պիթոնի գլխի մոտ, բռնում նրան, բարձրացնում է վեր ու գրկում գիշատչին: 

Նյութի աղբյուր՝   168.am  

Կատեգորիա: Շոու-Բիզնես | Դիտումներ: 334 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x