Գլխավոր էջ » 2018 » September » 16 » Ծննդյան վկայականներում կհայտնվի «X» սեռ. Hayacq.com
2:01 PM
Ծննդյան վկայականներում կհայտնվի «X» սեռ. Hayacq.com

Hayacq.com-ը գրում է.   

Նյու Յորքում ծնվածները, ովքեր չեն նույնականացնում իրենց կանանց կամ տղամարդկանց հետ, ծննդյան վկայականներում սեռը փոխելու եւ «X» գրելու հնարավորություն կստանան՝ տեղեկացնում է USA.one-ն։ Օրենքի համապատասխան նախագիծն ընդունվել է քաղաքային խորհրդի նիստում՝ ձայների մեծամասնությամբ։ 

 

Ինչպես նաեւ, ծնողները կարող են իրենց նորածին երեխաների համար ընտրել «X» սեռը՝ մինչեւ երեխան մեծանա եւ ինքը կողմնորոշվի, թե որ սեռին է պատկանում։ Նման օրենքներ արդեն գործում են Կալիֆոռնիայում, Օրեգոնայում, Մոնտանայում։ Նյու Յորքում մինչեւ 2014թ․ սեռը կարելի էր փոխել միայն վիրահատական միջամտությունից հետո։ 2014թ․-ից՝ ծննդականում սեռը փոխում էին բժշկի գրավոր տեղեկանքի հիման վրա։ Եթե քաղաքապետը ստորագրի, նոր օրենքն ուժի մեջ կմտնի 2019թ․ հունվարի 1-ից։ 

Նյութի աղբյուր՝   Hayacq.com  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 229 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x