Գլխավոր էջ » 2018 » December » 29 » Չինաստանում գողը բռնվել է ոտքերի ուժեղ հոտի պատճառով
9:33 PM
Չինաստանում գողը բռնվել է ոտքերի ուժեղ հոտի պատճառով

Blognews.am-ը գրում է.   

loading...

Չինաստանում անհայտ անձը գողության նպատակով գիշերը թափանցել է հյուրանոց, սակայն հյուրանոցի սեփականատերը ուժեղ հոտ է զգացել, որը գալիս էր չարագործի ոտքերից, և կանխել է հանցագործությունը, հաղորդում է The Daily Mail-ը:

 

Պարբերականի տվյալներով, գողության փորձից առաջ հանցագործը աղմուկ չառաջացնելու համար հանել է կոշիկները, սակայն հյուրանոցի սեփականատերը մյուս սենյակում զգացել է նրա ոտքերի հոտը:

Ինչպես նշվել է, գողը փորձել է փախչել, սակայն հյուրանոցի սեփականատերը ավտոկայանատեղիում բռնել է նրան: Հետագայում ոստիկանությունը նրան բերման է ենթարկել:

Ավելի ուշ գողը խոստովանել է, որ նույն գիշերը թալանել է ևս մի քանի հյուրանոց:

loading...

Նյութի աղբյուր՝   Blognews.am  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 253 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0