Գլխավոր էջ » 2018 » September » 27 » Չափազանց հաճախակի սեքսը մահվան է հանգեցնում. գիտնականներ. Hayacq.com
4:00 PM
Չափազանց հաճախակի սեքսը մահվան է հանգեցնում. գիտնականներ. Hayacq.com

Hayacq.com-ը գրում է.   

Ավստրալիայում հայտնաբերված գիշատիչ պարկավոր կենդանիների ուսումնասիրությունը գիտնականներին թույլ է տվել չհուսադրող եզրակացություն անել. հագեցած սեռական կյանքը ոչ միայն վնասում է կենդանիներին, այլ բառացիորեն կարող է խաչ քաշել ամբողջական տեսակների գոյության վրա:

Գիտնականները պարզել են, որ Քվինսլենդ նահանգում հայտնաբերված կենդանիները իսկական սեքս-մարաթոններ են կազմակերպում և զուգավորվում են օրական 14 ժամ՝ տարբեր էգերի հետ:

Վերլուծելով կենդանիների օրական ակտիվությունը, Քվինսլենդի տեխնոլոգիական համալսարանի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ տղամարդու հատուկ հորմոնների չափազանց մեծ ծավալով արտադրությունը, անընդհատ զուգավորումը և զուգավորվելու իրավունքի համար մյուս արուների հետ պայքարը բերում են արուի աստիճանաբար հյուծման և դրան հաջորդող մահվան:

Ի տարբերություն էգերի, որոնց կյանքի տևողությունը մոտ երկու տարի է, ավստրալիական գիշատիչ պարկավորների արուները երկու անգամ քիչ են ապրում և մահանում են մեկ տարեկանը չբոլորած:

Նյութի աղբյուր՝   Hayacq.com  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 583 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x