Գլխավոր էջ » 2018 » September » 13 » Բրիտանական «X Factor-ին» մասնակցած հայուհին «գրավել» է Ռոբի Ուիլյամսին՝ ստիպելով երգչի կնոջը խանդել (Video). Blognews.am
11:18 PM
Բրիտանական «X Factor-ին» մասնակցած հայուհին «գրավել» է Ռոբի Ուիլյամսին՝ ստիպելով երգչի կնոջը խանդել (Video). Blognews.am

Blognews.am-ը գրում է.   

Բրիտանական «X Factor 2018» հեռուստանախագծի շրջանակում ելույթ է ունեցել հայազգի Աթենա Մանուկյանը, որը հանդես է եկել բավական համարձակ կերպարով՝ համացանցի օգտատերերին դրդելով քննարկել իր ելույթը:

  

Հունաստանից ժամանած 24-ամյա Աթենան բարեմասնություններն ի ցույց դնող բեմական հագուստով կատարել է Բեյոնսեի «Crazy in Love» հիթը: Ժյուրիի անդամ Ռոբի Ուիլյամսը չի կարողացել թաքցնել իր հիացմունքը, ինչի պատճառով բրիտանացի երգչի կինը՝ նույնպես ժյուրիի կազմում ներառված Աիդա Ֆիլն ամուսնուն խեթ հայացքով է նայել:

«Ի՞նչ է, հիմա չե՞մ կարող կարծիքս արտահայտել»,- հայուհու ելույթից հետո կատակել է Ուիլյամսը՝ նայելով կնոջը:

Նա ընդգծել է, որ Մանուկյանի ելույթը հրաշալի էր, և որ նրա համար ճիշտ երգեր ընտրելու դեպքում հնարավոր է աղջկան իսկական փոփ աստղ դարձնել:

Նրա կինը ևս նշել է, որ ցանկանում է գեղեցկուհուն հնարավորություն տալ: Ժյուրիի մյուս անդամ Լուի Թոմլինսոնը «ոչ» է ասել Մանուկյանին, մինչդեռ 4-րդ անդամը՝ հայտնի հեռուստահաղորդավար ու պրոդյուսեր Սայմոն Քոուելն ասել է, որ ոչ մի դեպքում չէր կարող «ոչ» ասել այս կատարմանը:

Աթենա Մանուկյանը սկսել է երգել 12 տարեկանից: Վերջին յոթ տարում նա 3 անհատական ձայնասկավառակ է թողարկել:  

 

Նյութի աղբյուր՝   Blognews.am  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 955 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x