Գլխավոր էջ » 2019 » June » 27 » Բուրիաթիայում վթարված ինքնաթիռի ուղևորը տեսագրել է վթարի պահը. Տեսանյութ
11:47 AM
Բուրիաթիայում վթարված ինքնաթիռի ուղևորը տեսագրել է վթարի պահը. Տեսանյութ

zham.am-ը գրում է.   

loading...

Համացանցում տեսանյութ է հայտնվել՝ արված ՌԴ Բուրիաթիայի Հանրապետության Նիժնեանգարսկ քաղաքատիպ բնակավայրի օդանավակայանի տարածքում, որտեղ այսօր առավոտյան վայրէջքի պահին վթարվել էր «Անգարա» ավիաընկերության Ան-24 օդանավը:

Ուղևորի հեռախոսով արված տեսանյութում երևում է, թե ինչպես է օդանավը իջնում, մտնում թռիչքուղի, այնուհետև դուրս գալիս դրա սահմաններից՝ հարվածելով շինություններից մեկին:

Ավելի վաղ Zham.am-ը հաղորդել էր, որ միջադեպի հետևանքով 2 օդաչուները զոհվել են: Փրկարարների տվյալներով՝ ևս 21 մարդ հոսպիտալացվել է, իսկ ընդհանուր առմամբ ինքնաթիռում 43 ուղևոր է եղել, այդ թվում՝ մեկ երեխա: 

Հայտնի է, որ օդ բարձրանալուց հետո ինքնաթիռի շարժիչներից մեկը չի աշխատել: Անձնակազմն օդանավակայան վերադառնալու որոշում է կայացրել: Նախնական տվյալներով՝ վայրէջքի ժամանակ ինքնաթիռը 100 մետր դուրս է եկել թռիչքուղուց և բախվել շինություններից մեկին, որից հետո հրդեհ է բռնկվել:

ՌԴ քննչական կոմիտեի Արևելյան Սիբիրի քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել թռիչքի անվտանգության կանոնները խախտելու վերաբերյալ, որը մարդկանց մահվան է հանգեցրել:

loading...

Նյութի աղբյուր՝   zham.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 592 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0