Գլխավոր էջ » 2018 » December » 14 » Բոլորը զզվանքով նայում էին ծերունուն, սակայն չէին պատկերացնում ինչի ականատես կլինեն
1:54 PM
Բոլորը զզվանքով նայում էին ծերունուն, սակայն չէին պատկերացնում ինչի ականատես կլինեն

Infosarm.ru-ը գրում է.   

loading...

Որդին   հորը հրավիրեց ռեստորան ընթրելու:  Հայրը շատ ծեր էր ու թույլ: Ուտելիս թափում էր վրան, ձեռքերը դողդողում էին,  չէր կարողանում լավ ծամել: Մարդիկ նրան նայում էին զզվանքով ու տհաճությամբ, իսկ որդին շատ հանգիստ էր, ուշադրություն չէր դարձնում:

 

Երբ վերջացին ընթրիքը, նա հորը ուղեկցեց զուգարան, մաքրեց հագուստը,  սանրեց մազերը, ուղղեց ակնոցները: Երբ նրանք սրահ մտան, բոլորի բերանը բաց մնաց: Նրանք զարմանում էին, թե  ինչպես նա չի ամաչում իր հորից:

 

 

Երբ հասան դռան մոտ հայրը շրջվեց ու հարցրեց.

— Որդիս  քեզ չի թվում, որ մենք ինչ որ բան մոռացել ենք:

— Ոչ, հայրիկ, մենք ոչինչ չենք մոռացել, — ասաց որդին:

 

 

— Սխալվում ես որդիս, մենք դաս թողեցինք այստեղ յուրաքանչյուր որդու համար և հույս՝ յուրաքանչյուր  հոր համար, — ասաց հայրը:

Հոգ տարեք նրանց մասին, ովքեր հոգ են տարել ձեր մասին, ոչ ոք ապահովված չէ ծերությունից ու անօգնական վիճակից:

 

 

loading...

Նյութի աղբյուր՝   Infosarm.ru  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 215 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0