Գլխավոր էջ » 2018 » September » 23 » Բոլորիս կողմից շատ սիրված էկլերի բաղադրատոմս Blognews.am
11:40 PM
Բոլորիս կողմից շատ սիրված էկլերի բաղադրատոմս Blognews.am

Blognews.am-ը գրում է.   

Բոլորիս կողմից շատ սիրված էկլերի բաղադրատոմս    

 

Խմոր

Ձու - 4 հատ

Կարագ - 100 գ

Ջուր - 250 մլ

Ալյուր - 200 գ (1.3 բաժակ)

Աղ - 1/6 թ/գ

Կրեմ

Կաթ - 1 բաժակ

Շաքարավազ - 2/3 բաժակ

Ալյուր - 3 ճ/գ

Վանիլին - 1 թ/գ

Խմոր

Ջուրը, կարագը և աղը դնել ոչ ուժեղ կրակի վրա, սպասել, մինչև եռա: 

Հենց սկսի եռալ, ավելացնել ալյուրը և վերցնել կրակի վրայից:

Թողնել՝ խմորը մի քիչ սառչի՝ 3 րոպե, և հերթով ավելացնել ձվերը: Գցել մեկը, խառնել այնքան, մինչև ստացվի համասեռ խմոր, այնուհետև հաջորդը:

Խմորը կլորավուն կամ երկարավուն ձևով լցնել ֆոլգայի վրա և վրան ջուր ցողել:

Թխել ջեռոցում 180°C ջերմաստիճանում, 35-45 րոպե: Ջեռոցից հանելուց անմիջապես հետո էկլերները կողքից ծակել դանակով, որպեսզի տաք գոլորշին միջից դուրս գա:

Կրեմ

Ալյուրը և շաքարավազը միասին խառնել, ավելացնել կաթը և եփել այնքան, մինչև ստացվի թանձր կրեմ (շատ չեփել, քանի որ սառչելուց հետո ավելի է պնդանում):

Վերջում ավելացնել վանիլինը:

Սառած կրեմը լցնել էկլերի մեջ և վրան շաքարավազի փոշի ցանել: 

 

Նյութի աղբյուր՝   Blognews.am  

Կատեգորիա: Խոհանոց | Դիտումներ: 202 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x