Գլխավոր էջ » 2018 » September » 23 » Բեն Ավետիսյանը՝ իր երեք ֆավորիտ կանանց մասին Life.panorama.am
9:22 PM
Բեն Ավետիսյանը՝ իր երեք ֆավորիտ կանանց մասին Life.panorama.am

Life.panorama.am-ը գրում է.   

Life.panorama.am-ը պարզել է, թե ովքեր են դերասան Բեն Ավետիսյանի երեք ֆավորիտ հայ կանայք: Այս շարքի շրջանակում Բենը առանձնացրեց Սոֆի Դեւոյանի, Թամարա Հովհաննիսյանի եւ Շուշաննա Թովմասյանի անունները:

«Սոֆի Դեւոյանը իմ ֆավորիտ կանանց առաջին հորիզոնականում է: Նրա կին տեսակն ինձ համար շատ սիրելի է, կցանկանայի, որ մեր իրականության մեջ շատ լինեին նման կանայք: Արիստոկրատ, չկրկնվող ու յուրահատուկ ճաշակով՝ սա բնորոշում է նրան: Ընդ որում՝ Սոֆի Դեւոյանի պարագայում յուրահատուկ ճաշակ ասելով՝ նկատի ես ունենում թե արտաքինին, թե ներքինին: Մասնագիտությանս բերումով՝ ես շփում ունենում եմ նրա հետ, եւ շատ վաղուց եմ հասկացել, որ նա շատ խելացի ու գրագետ է, ինչը կնոջ համար ամենակարեւորն է»,- նշեց Բենը:

Հաջորդ կինը Թամարա Հովհաննիսյանն է, ով նաեւ Բենի դասախոսն է եղել: «Թամարա Հովհաննիսյանը, ով Մհեր Մկրտչյանի կինն է եղել, շատ խորը մարդ է, նա հետաքրքիր ու չափից ավելի կրթված կին է: Ինձ համար նա գունային մեծ երանգներ ունեցող կին է, որի հետ երբեք չես ձանձրանա: Թ. Հովհաննիսյանի հետ միշտ կարելի է առողջ բանավեճի դուրս գալ եւ շատ բան սովորել: Նա ինձ դասախոսել է գրեթե մեկ տարի, բայց դա ինձ համար շատ քիչ էր. Նրա հետ անդադար կարելի է շփվել: Թամարա Հովհաննիսյանը կյանքին այլ աչքերով է նայում եւ հենց դա էլ նրան առանձնացնում է մյուսներից»,- նկատեց մեր զրուցակիցը:

Բենի թոփ եռյակի երրորդ հորիզոնականում դերասանուհի Շուշաննա Թովմասյանն է, ում հետ Բենը բազմիցս է աշխատել: «Շուշաննա Թովմասյանը արդեն երկու տարի է իմ խաղընկերուհին է: Նա շատ խելացի, գրագետ աղջիկ է, ով երբեք չի դադարում սովորել ու նոր բաներ քաղել: Նա շատ տաղանդավոր, հետաքրքիր ու պոզիտիվ աղջիկ է, ինձ համար Շուշանը տրամադրության մարդ է: Կարծում եմ՝ Շուշանն ունի յուրահատուկ ոճ, որը կապված է նաեւ իր տրամադրության հետ: Շուշանը գիտի, թե ինչն է իրեն համահունչ, նա նորաձեւության հետեւից ընկնող մարդ չէ, նրա համար կարեւորը ոճի զգացումն է, որը նա շատ լավ ունի»,- ավարտեց դերասանը:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան 

 

 

Նյութի աղբյուր՝   Life.panorama.am  

Կատեգորիա: Շոու-Բիզնես | Դիտումներ: 739 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x