Գլխավոր էջ » 2018 » September » 19 » Բեմերից ինքնամոռաց էքստազի մեջ ընկնելով՝ հերոս չեն դառնում.տրագիզմ կլինի, եթե հետագայում պարզվի, որ Փաշինյանը իրականում... Hayacq.com
0:10 AM
Բեմերից ինքնամոռաց էքստազի մեջ ընկնելով՝ հերոս չեն դառնում.տրագիզմ կլինի, եթե հետագայում պարզվի, որ Փաշինյանը իրականում... Hayacq.com

Hayacq.com-ը գրում է.   

Բեմերից ինքնամոռաց էքստազի մեջ ընկնելով՝ հերոս չեն դառնում.տրագիզմ կլինի, եթե հետագայում պարզվի, որ Փաշինյանը իրականում հերթական Մսրա Մելիքն էր Հայաստանի գլխին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Ասում են՝ այսօրվա հավաքին վարչապետն իրեն Սասունցի Դավթի տեղն էր դրել։

Անասելի տհաճ է դիտել, թե ինչպես է այս պահին երկիրդ ղեկավարող անձը իրեն պահում ժամանակին ինչ-որ բանից նեղացած, բարդույթների կաղապարներում մնացած և անհավասարակշիռ մարդու պես։

Իր կողմից մոլորեցված մարդկանց թիկունքում պախկվելով հերոս չեն դառնում։ Բեմերից ինքնամոռաց էքստազի մեջ ընկնելով՝ հերոս չեն դառնում։ Մեկի խոհեմությունը շահարկելով հերոս չեն դառնում։

Հակահերոս են դառնում։

Իրավիճակի ողջ տրագիզմն այն կլինի, եթե պատմական հեռանկարում պարզվի, որ Նիկոլ Փաշինյանը իրականում հերթական Մսրա Մելիքն էր Հայաստանի գլխին։

Ասել եմ, էլի եմ կրկնում։ Ուզում ես երկա՞ր մնալ վարչապետ, գործով զբաղվիր։ Մարդկանց հույսերը արդարացրու, երկիրս ուժեղացրու, բարիք ստեղծիր։

Թե չէ մի օր, երբ մարդիկ նիրհից արթնանան ու քեզ թափ տան իրենց խաբելու համար, ՀՀԿ-ն էլ չի կարա փրկի»։

Հիշեցնենք, իր ելույթում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՀՀԿ-ին, ասել էր. 

«Հիմա մի տարօրինակ պրոցես է սկսվել՝ հիշու՞մ եք երբ առաջին անգամ ՀՀԿ-ն մայիսի 2-ին դեմ քվեարկեց իմ վարչապետ լինելուն, ես մոտեցա ու ասեցի, որ այսօր Հանրապետական կուսակցությունը ինքնասպանություն գործեց: Այսօր իրենց որոշ անդամներ ասում են՝ հեսա տեսեք, հեսա սպասեք, կտեսնեք՝ ի՜նչ ենք անելու, մնում է Սասունցի Դավթի օրինակով նրանց ասել՝ հլը ձեզ թափ տվեք»:

Նյութի աղբյուր՝   Hayacq.com  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 345 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x