Գլխավոր էջ » 2018 » September » 18 » Բազմազավակ մայրը ուտելիքի հաշվին գումար խնայելու արդյունավետ միջոց է գտել. 1in.am
7:04 PM
Բազմազավակ մայրը ուտելիքի հաշվին գումար խնայելու արդյունավետ միջոց է գտել. 1in.am

1in.am-ը գրում է.   

Ավստրալիայում բնակվող բազմազավակ մայրը հայտնել է մթերքների հաշվին գումար խնայելու իր հնարքի մասին՝ մյուս կանանց ոգեշնչելով պատմել խոհանոցային «լայֆհաքերի» մասին, գրում է Daily Mail-ը։

Ավստրալուհին բացատրել է, որ ջրով լի խորը տարաներ է օգտագործում։ Նրա խոսքով՝ այդպիսի պայմաններում բանջարեղենը մի քանի շաբաթ թարմ է մնում։

«Դա իսկապես աշխատում է։ Բանջարեղենը կտրատել պետք չէ։ Բավական է միայն դրանք դնել տարայի մեջ և շաբաթը մեկ անգամ փոխել ջուրը»,-ասել է կինը՝ նշելով, որ այդ հնարքն իրեն օգնում է խնայել տարեկան հազար դոլար։

Այլ կանայք մեկնաբանություններում նշել են, որ ջուրն ավելի հաճախ պետք է փոխել և որ այդ միջոցը օգտակար է նաև խոտաբույսերի համար։

Նյութի աղբյուր՝   1in.am  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 309 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x