Գլխավոր էջ » 2018 » September » 22 » Այս նյութը կարդալուց հետո այլևս երբեք նարնջի ու բանանի կեղևը դեն չեք նետի. Hayacq.com
1:54 PM
Այս նյութը կարդալուց հետո այլևս երբեք նարնջի ու բանանի կեղևը դեն չեք նետի. Hayacq.com

Hayacq.com-ը գրում է.   

Ինչպես վաղուց հայտնի է՝ բազմաթիվ մրգերի կեղևներն առավել առողջարար են և վիտամիններով հարուստ, քան միջուկը: Այդ մրգերի շարքն են դասվում նարինջն ու բանանը:

Նարնջի կեղևը, ինչպես խնձորի կեղևը, պարունակում է բազմաթիվ սննդարար արժեքներ: Իհարկե՝ խոսքը բնական մրգերի մասին է, որոնք աճեցվել են առանց հավելանյութերի: Նարնջի կեղևը բարելավում է մարսողությունը և նյութափոխանակությունը: Այն պայքարում է փքվածության, այրոցի, թթվայնության և սրտխառնոցի դեմ: Կեղևի օգտակար հատկությունները պայմանավորված են պարունակության մեջ առկա յուղերով, որոնք հակաբակտերիալ և հակաբորբոքային հատկություններ են պարունակում և օգնում են բարելավել լյարդի աշխատանքը: Դրանք օգտակար են անքնության ժամանակ և օգնում են հանգստացնել նյարդային համակարգը:


Բանանի կեղևը լի է հակաօքսիդանտներով, հանքանյութերով և վիտամիններով:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանք կարող են պայքարել միջատների խայթոցների դեմ. պետք է պարզապես կեղևը քսել խայթված հատվածին: Բանանի կեղևը բուժում է վերքերն ու կապտուկները: Դրա օգնությամբ հնարավոր է սպիտակեցնել ատամները, այն օգտակար է նաև գլխացավերի ժամանակ: Փսորիազի ժամանակ ևս կարելի է բանանի կեղևը քսել մաշկին:

Նյութի աղբյուր՝   Hayacq.com  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 318 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x