Գլխավոր էջ » 2018 » October » 27 » Այս բույսը ձեր տունը կլցնի փողով ու հարստությամբ armday.am
10:59 AM
Այս բույսը ձեր տունը կլցնի փողով ու հարստությամբ armday.am

armday.am-ը գրում է.   

սր
loading...

Պարզվում է՝ փողի ծառ է ոչ միայն թանձրատերևուկը, որը տանը նյութական բարեկեցություն է բերում:
Կա ևս մեկ այդպիսի բույս՝ զամիոկուլկասը, որն ավելի ուժեղ փողային էներգիա ունի, քան թանձրատերևուկը: Բացի դրանից՝ այս բույսը շատ զուսպ է խնամքի առումով: «Դոլարի ծառի» խնամքը տնային պայմաններում կներկայացնենք ստորև․ 

 


Ինչպես խնամել «Դոլարի ծառը»


1. Ոռոգման համար կարևոր է օգտագործել միայն նստվածքը մաքրված փափուկ ջուր:
2. «Դոլարի ծառը» ամենից լավ աճում է լուսավոր տեղում արևմտյան և արևելյան ուղղությունների պատուհանների մոտ:
3. Ապրիլից օգոստոսին ամեն 2 շաբաթը մեկ բույսը պարարտանյութի կարիք ունի: Հարմար կլինեն կակտուսի և սուկուլենտների համար պարարտանյութերը:
4. Զամիոկուլկասի հաստ ու մսոտ ցողուններին հենարան է պետք, այլապես այն կսկսի բեկվել, ընկնել:
5. Մի մոռացիր մաքրել բույսի տերևները և ջուր ցողել:
6. Ձմռանը լավ է բույսը պատուհանին ավելի մոտ դնել:
7. Ամռանը բույսը բաց օդի պայմաններում դիր: Դրա համար հարմար կլինի պատշգամբը կամ այգին:

Որպեսզի այս բույսը իրեն լավ զգա և երկար ժամանակ ուրախացնի իր գեղեցիկ տեսքով, դրա խնամքի որոշ գաղտնիքներ կան:


1. Գնելուց անմիջապես հետո


Եթե բույսը նոր ես ձեռք բերել, իսկ ծաղկամանը հարմար չէ ներքին հարդարանքին, մի շտապիր տեղափոխել այն: Կարևոր է 2 շաբաթ դադար տալ նոր պայմաններին բույսի հարմարվելու համար:
Առանձնակի ուշադրություն դարձրու ծաղկամանին: Այն պետք է հարմար լինի զամիոկուլկասի արմատային համակարգին: Կերամիկական ծաղկամանը հարմար չի լինի, դրա մեջ բույսը կարող է մեռնել տեղի պակասի պատճառով: Բույսը տեղափոխելիս պետք է հաշվի առնել տարվա ժամանակը և բույսի տարիքը:

2. Տեղափոխում

Ուշադիր եղիր: Զամիոկուլկասի հյութը թունավոր է: Տեղափոխելիս անհրաժեշտ է ձեռնոցներ օգտագործել և ձեռքերը շատ մանրամասնորեն լվալ դրան դիպչելուց հետո: Ծաղկամանը լցնելու համար կերամզիտային դրենաժ օգտագործիր: Տարայի հատակին դիր միջին չափի կերամզիտի մի քանի խառնուրդամաս, ամենավերևում ավազի շերտ ավելացրու:
Երիտասարդ բույսերի տեղափոխություն պետք է ամեն տարի արվի: Ամեն անգամ ավելի մեծ տարա ընտրիր: Ավելի ծեր բույսերը խորհուրդ է տրվում տեղափոխել ըստ անհրաժեշտության:


3. Զամիոկուլկասը՝ որպես թալիսման


Այս բույսը հսկայական խորհրդանշական արժեք ունի: Այն համարվում է կանացի երջանկության բույս: Որպեսզի ասյ բույսը երջանկություն բերի աղջիկներին, պետք է ոչ թե գնված լինի, այլ նվեր: Այն ամենաիսկական հաջողություն բերում է, երբ սկսում է ծաղկել:
Ֆենշույի ուսմունքի համաձայն՝ զամիոկուլկասը կարող է տանը փող բերել:
Որպեսզի զամիոկուլկասի ծաղկամանը գործի այն պետք է դնել հարստության հատվածում՝ տան կամ սենյակի հարավարևելյան մասում:

4. «Դոլարի ծառի» առանձնահատկությունները


Զամիոկուլկասը թունավոր է: Պետք չէ բաց ձեռքերով դիպչել դրա տերևներին, որոնք կարող են ալերգիա առաջացնել: Աշխատիր բույսը երեխաների և կենդանիների համար անհասանելի տեղում դնել: 

Նյութի աղբյուր՝   armday.am  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 521 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
var check =function(){ if(document.activeElement.parentNode && document.activeElement.parentNode.id=="") $("").trigger(""); else setTimeout(); }