Գլխավոր էջ » 2018 » September » 30 » ԱՅՍ ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆԸ ԻՆՉՔԱ՞Ն ՊԻՏԻ ՇԱՐՈՒՆԱԿՎԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. Hraparak.am
8:13 PM
ԱՅՍ ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆԸ ԻՆՉՔԱ՞Ն ՊԻՏԻ ՇԱՐՈՒՆԱԿՎԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. Hraparak.am

Hraparak.am-ը գրում է.   

Իզուր չի ասված, որ մարդիկ երկար տարիներ պիտի աշխատեն, փորձ ձեռք բերեն, հմտություններ ձեռք բերեն, իրենց ոլորտի մեջ պիտի տարիներով աստիճան առ աստիճան ներքևից մինչև վերև առաջ գնան, բարձրանան, թրծվեն, պրոբլեմներին ու հիմնախնդիրներին անմիջականորեն ծանոթ լինեն, իրենց կաշվի վրա զգան դրանք, դրանց լուծումների մասին կոնկրետ պատկերացումներ ունենան, որից հետո նոր ստանձնեն այդ ոլորտի ղեկավարի պաշտոնը:

Հազարամյակներով մարդկային քաղաքակրթությունը այս ճշմարտությունը ապացուցել է իր իսկ պատմությամբ, որովհետև հենց այս ճշմարտության վրա է գրանցել իր հաջողությունները, իսկ իր խայտառակ պարտությունները կրել է այս ճշմարտությունը արհամարհելու արդյունքում: Երիտասարդական ավյունը և եռանդը լավ է իհարկե, բայց դա լավ է միայն ծառայողական ստորին ոլորտներում, իսկ վերին օղակները անպայման հասուն ու փորձառու մարդկանց պիտի վստահվի, որոնք կյանքի թոհ ու բովի և երկարատև աշխատանքի ընթացքում ոչ միայն փորձառություն, այլ նաև իմաստնություն են ձեռք բերում:

Այս անհեթեթությունը ինչքա՞ն պիտի շարունակվի Հայաստանում, էս անփորձ երիտասարդներին ախր չի կարելի այսպիսի բարձր պաշտոններ վստահել, նրանք ոչ հմտություն ունեն, ոչ գիտելիք (լեզուների իմացությունը գիտելիք չի, դա ոչինչ է լուրջ պաշտոն ստանձնելու համար), ոչ էլ պատասխանատվության այն զգացողությունը, որը հատուկ է հասուն և կայացած մարդուն: Վերջ պիտի տրվի այս ամենին, սրա համար մեր երկիրն ու ժողովուրդը շատ թանկ են վճարելու: Գիտեմ հիմա հակաճառողների մի ողջ բանակ կհարձակվի վրաս, բայց նորից եմ կրկնում, մի 2 տարի կանցնի, կամ դրանից մի քիչ ավել, և դուք կհամոզվեք խոսքերիս ճշմարտացիության մեջ:

Նյութի աղբյուր՝   Hraparak.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 472 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x