Գլխավոր էջ » 2018 » September » 16 » Այնպես արեք, որ մեր գլխին վայ չտանք. երգչուհի Լիանան՝ ավագանու ընտրությունների մասին Armlur.am
9:24 PM
Այնպես արեք, որ մեր գլխին վայ չտանք. երգչուհի Լիանան՝ ավագանու ընտրությունների մասին Armlur.am

Armlur.am-ը գրում է.   

«Երեւանի ապագա քաղաքապետը պետք է լինի քաղաքի համար սրտացավ եւ նրանով մտահոգ մեկը»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց երգչուհի Լիանան:  Թեեւ վերջինս իրեն քաղաքականությունից հեռու մարդ է համարում, կարծում է, որ ամեն քաղաքացի հասարակական կյանքում պետք է ակտիվ ներգրավածություն ունենա: 

 

 

 

Նրա խոսքով՝ մայրաքաղաքում առկա են խնդիրներ, որոնք առաջնային լուծում են պահանջում. խոսքը ժամանակին աղբահանություն, կանաչապատում իրականացնելու, նոր կայանատեղիների ստեղծման, Հին Երեւանի հուշարձան-շենքերի պահպանման մասին է. «Տեսնում եք՝ որքան են շատացել մեքենաները, պարզապես օդ չկա շնչելու, կանաչ գոտիների պակաս է զգացվում: Ինչ վերաբերում է ավտոկայանատեղիներին, ինքս վարորդ եմ եւ կարող եմ ասել, որ ստիպված եմ քառասուն րոպե շուտ տնից դուրս գալ, որպեսզի կայանատեղի գտնեմ: Հաճախ քաղաքացիները ճանաչում են ինձ, եւ զիջում են, բայց որքա՞ն կարելի է այդպես: Հարկավոր է անհապաղ լուծում տալ այս խնդրին: Բայց մի դրական տեղաշարժի մասին պետք է խոսեմ: Հեղափոխությունից հետո վարորդները սկսել են զիջել միմյանց, իրար շնորհակալ լինել, չեմ կարող չարձանագրել»,-նկատեց Լիանան: Լիանան ոչ մի կուսակցության, դաշինքի չի առանձնացնում, բայց  ողջունում է Երեւանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանի՝ Աջափնյակում  մետրոյի առնվազն մեկ կայարանի կառուցման ծրագիրը. «Շատ լավ նախաձեռնություն  կլինի, առհասարակ, կցանկանայի մետրոն նորացված տեսնել»,-ասաց նա: 

  

Իսկ, առհասարակ, երգչուհին քաղաքացիներին կոչ արեց անպայման ներկայանալ ավագանու ընտրություններին եւ որեւէ դեպքում չվաճառել սեփական ձայնը. «Եթե ժողովուրդը հիմա էլ այդպիսի բան անի, շատ վատ կլինի, ուրեմն, գուցե կոպիտ է հնչում՝ տեղն է մեզ…Ամեն մեկը պետք է զգա, թե իր վրա ինչ պատասխանատվություն է դրված: Երկու կոպեկն ուտելու են, ծամեն, գնա, բայց քաղաքապետ ահագին ժամանակ չեն կարող փոխել: Այնպես արեք, որ մեր գլխին վայ չտանք»,-եզրափակեց Լիանան: Աննա Բաբաջանյան 

 

Նյութի աղբյուր՝   Armlur.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 256 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x