Գլխավոր էջ » 2018 » September » 16 » Այլընտրանք չունենք... Lurer.com
9:07 PM
Այլընտրանք չունենք... Lurer.com

Lurer.com-ը գրում է.   

Երեկ լուրեր տարածվեցին, թե Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը МИР 24 հեռուստաալիքին հայտնել է Եվրասիական տնտեսական միության հեռանկարների մասին: Մասնավորապես, առաջարկել է հրաժարվել ամերիկյան դոլարից և անցնել ԵԱՏՄ-ի միասնական արժույթին: 

 

Փոխվարչապետ Գրիգորյանաը ժխտեց, ասելով թե նման հայտարարություն չի արել, սակայն քաղաքական ու տնտեսական վեկտորի փոփոխություններից հետո Հայաստանում կարծես անակնկալ չէր, որ հնարավոր է դոլարից հրաժարվել և ռուբլու անցնել։ Թե ինչ հետևանքներ կարող է ունենալ արժույթի հնարավոր փոփոխությունը տնտեսության վրա՝ ԼՈւՐԵՐ․com-ը փորձեց հասկանալ՝ զրուցելով տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ: Վերջինս նշեց, որ նման փոփոխությունը չի կարող տնտեսություն վրա բացարաձակ չանդրադառնալ։ 

 

«Դա կախված է առաջին հերթին բոլոր այն տնտեսություններից, որոնց հետ ապրանքաշրջանառություն, առևտուր է իրականցվում ու փոխհամաձայնության պայամաններում կարող է դա տեղի ունենալ, մասնավորապես, ՀՀ-ն իր ապրանքաշրջանառության մեծ մասն իրակնացնում ՌԴ-ի հետ։ Փոխշահաավետ տարբերակներով կարող են ավելի կայուն արտարժույթից՝ ինչպիսին դոլարն է, հրաժարվել, և ապանարքաշրջանառությունը կազմակերպել սեփական արժույթների կամ որևէ մեկի արժույթի անցնելով։ Այդ առումով, ավելի դոմինանտ է համարվում ՌԴ-ն։ Մեր հայրենակիցները՝ բավականաչափ մեծ թվով, գտնվում են Ռուսաստանում, գործարքներ են իրականցնում այնտեղ, և փոխանցումներն ուղղվում են Հայաստան։ Դա իրականացվում է ռուբլիով։ Այսինքն՝ եթե փոխշահավետ պայմաններ են ձևավորվում երկու երկների համար, և պայմանավորվածություն՝ միջպետական, այդ պարագայում որևէ խնդիր չէ տվյալ երկների արժույթին անցնելը»,-ասաց Բոստանջյանը։

Տնտեսագետը նշում է, որ դոլարից հրաժարումը և ռուբլու անցումը չի կարող առանց բացասական հետևանքների լինել. «Բայց, ինչպես ասում են՝ չկա չարիք, առանց բարիքի»։ Ըստ նրա՝ շարունակաբար գտնվելով դոլարային կուրսի տատանումների տակ, միևնույն ժամանակ ապրանքային փոխանակություն ու շրջանառությունն իրականցնելով դոլարով՝ կտրուկ բացասական ազդեցություն է դա ունենում մեր արժույթի վրա, ինչի պարագայում տնտեսական շրջանառությունն արգելակվում է։

«Դոլարը, համաշխարհային դոնոր լինելով հանդերձ՝ զսպող էլեմենտներ է պարունակում իր փոխանակային կուրսի շարունակաբար տատանումներով, որն ունի խիստ բացասական ազդեցություն ցանկացած տնտեսության վրա»,-նշեց Բոստանջյանը, ավելացնելով՝ Հայաստանը, լինելով կցորդ, վերջնական արտադրանք չստեղծող տնտեսական շրջանառության մեջ (ՀՀ-ն հանքարդյունաբերության խտանյութն ենք իրացնում), այդ պարագայում դոլարով կամ եվրոյով վաճառելով խտանյութը, ստեղծվում է վերջնական պրոդուկցիան, որը շատ ավելի թանկ է վաճառվում, և այդ պահերը խանգարում են տնտեսական «փոսից» դուրս գալուն։

Բոստանջյանը նկատեց նաև, որ փոփոխություններից միանգամից, կտրուկ դրական տեղաշարժ չարժե ակնկալել։ 

«Որոշակի ժամանակահատված կլինեն դժվարություններ, բայց հետագայում դժվարություններից զերծ կմնանք։ Համաձակություն է պետք մի անգամ գոտիները ձգելու՝  հետո ավելի ամուր կեցվածքով շրջանառության մեջ մտնելու համար»։ 

Տնտեսագետի կարծիքով՝ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ-ի անդամ՝ այլընտրանք չունի։

«Լավ կլիներ, եթե ունենայինք այնպիսի որակական արտադրություն, այնպիսի արտադրական կուլտուրա, որ քաղաքակրթված շուկաների հետ առնչվեինք, բայց ոչինչ չենք արտադրում և պարտադրված ենք  այդ ձևի շուկայի հետ առնչվել։ Այլընտրանք չունենալով՝ ցանկալի է, որ այդ շուկայի կանոնները երկուստեք ընդունենք»,-ասաց Բոստանջյանը՝ հավելելով՝ տնտեսության լոկոմոտիվը էֆեկտիվ աշխատեցնելով՝ լրացուցիչ ֆինանսական մուտքեր կլինեն։ 

Նյութի աղբյուր՝   Lurer.com  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 259 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x