Գլխավոր էջ » 2018 » September » 14 » Ավստրալուհին «ձկնային մատնահարդարման» հետևանքով զրկվել է ոտքի մատներից. 1in.am
8:20 PM
Ավստրալուհին «ձկնային մատնահարդարման» հետևանքով զրկվել է ոտքի մատներից. 1in.am

1in.am-ը գրում է.   

Ավստրալուհին Թաիլանդում հանգստանալիս «ձկնային մատնահարդարում» անվանմամբ էկզոտիկ սպա-գործողություն է արել և զրկվել աջ ոտքի բոլոր մատներից՝ գրում է Metro-ն:

Միջադեպը տեղի է ունեցել 2010թ.: Դրանից 4 տարի առաջ ավստրալուհու ոտքի մեկ մատը արդեն հեռացրած են եղել ապակու վրա ոտքը դնելու հետևանքով ստացած թարախային բորբոքման պատճառով: Թաիլանդում աղջիկը որոշել է փորձել նոր մատնահարդարումը, որի ընթացքում անհրաժեշտ է ոտնաթաթը իջեցնել ձկներով լի ակվարիումը: Ձկները մաքրում և հարթեցնում են մաշկի մահացած մակերեսը:

Արդյունքում աղջիկը նորից վարակվել է մաշկային բորբոքումով, ինչի պատճառը ակվարիումի կեղտոտ ջուրն է եղել: Տուն վերադառնալուց հետո նա իրեն վատ է զգացել: Հետագա հինգ տարիների ընթացքում աղջիկը աստիճանաբար կորցրել է ոտնաթաթի բոլոր մատները:

Նյութի աղբյուր՝   1in.am  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 492 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x