Գլխավոր էջ » 2018 » September » 23 » Աստղագուշակ․ սեպտեմբերի 24 Astxagushak.net
11:12 PM
Աստղագուշակ․ սեպտեմբերի 24 Astxagushak.net

Astxagushak.net-ը գրում է.   

Աստղագուշակ․ սեպտեմբերի 24
 

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)   Օրը շատ հարմար է շփումների համար: Կասեք այն, ինչ մտածում եք, բայց դա շատ նրբանկատ կանեք, և հազիվ թե ինչ-որ մեկի մտքով անցնի վիրավորվել ձեզանից: Օգտակար կլինի հին ծանոթների հետ շփվելը: Նրանք լավ խորհուրդներ կտան ու իրական օգնություն կառաջարկեն: Դժվար չի լինի ժամանակին ձեզ համար թանկ կապերը վերականգնելը: Որոշ Խոյեր հեռանկարային ու կարևոր նախագծի վրա աշխատելու հնարավորություն կունենան, միաժամանակ կծանոթանան մարդկանց հետ, որոնք շուտով համախոհ կամ գործընկեր կդառնան նրանց համար:   ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։
 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)   Օրն արդյունավետ, բայց շատ հոգնեցուցիչ կլինի: Շատ բան պետք է անեք, նպատակներին հասնելն էլ սպասվածից դժվար կլինի: Մարդիկ, ովքեր օգնություն էին խոստացել ձեզ, չեն կարողանա պահել իրենց խոստումը: Բայց ինքներդ կյանքի կկոչեք այն, ինչ մտածել էիք, պարզապես դրա համար ավելի շատ ժամանակ կպահանջվի: Հավանական են հաջողություններ բարդ ֆինանսական հարցերը լուծելիս: Եկամուտները մեծացնելու շանս կունենաք: Մի շտապեք ծախսել ստացածը: Հիմա լավ է դեռ չմտածեք՝ ինչպես տնօրինել գումարը. հետևեք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները:   ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։
 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)   Հանգստություն պահպանելը չափազանց դժվար կլինի: Կհուզվեք մանրուքների պատճառով, ապրումներ կունենաք, եթե ինչ-որ բան պլանի համաձայն չընթանա: Հնարավոր են տարաձայնություններ այն մարդկանց հետ, որոնց առաջ կես խոսքից հասկանում էիք ու ձեզ համախոհ էիք համարում: Ե՛վ գործնական, և՛ անձնական հարաբերություններն ավելի կլարվեն, եթե ձեզ նրբանկատ ու բարեհամբույր չպահեք: Չեն բացառվում փոքրիկ ֆինանսական կորուստները, անհաջող գնումներն ու որոշումները, որոնք կորուստների կհանգեցնեն: Ցանկալի չէ կապվել պարտավորություններով ու վարկ վերցնել:   ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։
 

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)   Լսեք ինտուիցիայի հուշումներին: Այսօր դրանք շատ օգտակար կլինեն: Հաճախ ամենահաջողը համարձակ, ինքնատիպ որոշումները կլինեն: Բայց կողքից դրանք կարող են նույնիսկ տարօրինակ թվալ: Չի բացառվում՝ շրջապատը քննադատի ձեր գաղափարները, համոզի ձեզ հրաժարվել մտածածից: Սակայն դուք չեք հրաժարվի ձեր պլաններից, ու ճիշտ կվարվեք: Չեն բացառվում օգտակար ծանոթությունները, հանդիպումները մարդկանց հետ, որոնք ժամանակի հետ ձեր հուսալի համախոհներ կդառնան: Հնարավոր է սիրային հարաբերությունների սկիզբ: Դրանք դրական հույզեր ու վառ պահեր կպարգևեն:   ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
 

 

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)   Օրը հակասական ու անհանգիստ կլինի: Եթե ձեր առաջ կարևոր նպատակներ եք դրել, կենտրոնացեք դրանց հասնելու վրա ու մի կողմ դրեք մնացած ամեն ինչ: Աշխատեք չշեղվել դատարկ զրույցներով, երկար ու անիմաստ վեճեր մի վարեք: Դա ձեզ թույլ կտա խնայել ոչ միայն ժամանակը, այլ նաև էներգիան: Ցանկալի չէ աշխատանքի հետ կապված կարևոր որոշումներ ընդունել: Չի բացառվում՝ ինչ-որ մեկը փորձի ճնշում գործադրել ձեզ վրա: Լուրջ քայլ անելուց առաջ ինքներդ ձեզ հետ միայնակ մնացեք ու ամեն ինչ լավ կշռադատեք: Լրիվ անսպասելի ու նույնքան հրաշալի գաղափարներ կունենաք:   ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
 

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)   Ձեզ շատ բան կանհանգստացնի: Օրն անհարթ կդասավորվի, և ձեր տրամադրությունը հաճախ կփոխվի: Անսպասելի իրադարձություններ տեղի կունենան, որոնց պատճառով պետք է վերամշակեք պլանները, որոշ գործեր էլ հետաձգեք: Չնայած մտածելու ժամանակ քիչ կունենաք՝ սխալներ չեք անի: Հնարավորություն կունենաք պատասխան ծառայություններ մատուցել այն մարդկանց, որոնք ժամանակին օգնել են ձեզ: Օրը հարմար է նաև նախկինում ձեզ համար թանկ կապերը վերականգնելու համար: Փոխադարձ վիրավորանքները, տարաձայնություններն ու վեճերը կմոռացվեն, շփումներն էլ շատ հաճելի կլինեն:   ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
 

 ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)   Այսօր ձեզ ամեն ինչ այնքան հեշտ չի տրվի, որքան որ կուզենայիք: Խնդիրներ կծագեն այնտեղ, որտեղ ամենից քիչն էիք սպասում: Բացի այդ, հնարավոր են անկանխատեսելի իրադարձություններ: Որոշակի ժամանակ պետք կգա հասկանալու համար, թե ինչպես է պետք դրանց արձագանքել: Պետք չէ շտապել: Ձեր ամեն քայլը պետք է լավ մտածված լինի: Ցանկալի չէ խոշոր գնումներ անել, հատկապես՝ ապառիկով: Ցանկացած ֆինանսական հարցերի լուծում լավ է հետաձգել: Այսօր հակված կլինեք գումարին թեթևամտորեն մոտենալ, հետո կզղջաք, որ ավելի լուրջ չեք եղել:   ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
 

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)   Ցանկալի չէ ստանձնել կարևոր գործերը: Այն, ինչ հիմա ձեզ շատ խճճված ու բարդ է թվում, լավ է հետաձգել: Եթե նման հնարավորություն չունեք, մտածեք, թե ում կարելի է դիմել օգնության խնդրանքով: Աջակցությունը ավելորդ չի լինի: Օրվա առաջին կեսին հնարավորություն կունենաք վերականգնել հին գործնական կապերը, իսկ երկրորդին՝ ուղղել այն սխալները, որոնք գործել եք անձնական հարաբերություններում: Դա թույլ կտա խուսափել նույնիսկ աննշան սխալներից:   ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
 

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)   Օրը կառանձնանա լարված հուզական դաշտով: Ձեզ համար դժվար կլինի հանգստություն պահպանելը, ցանկացած դատարկ բան կհանի հավասարակշռությունից: Աշխատեք հույզերին չտրվել: Մի շտապեք որոշումների հարցում: Պետք է ինչպես հարկն է ուսումնասիրեք իրավիճակն ու ամեն ինչ լավ կշռադատեք: Հաճախ օգտակար կլինի հին փորձը: Օրինակ՝ հենց դրա շնորհիվ արագ գլուխ կհանեք աշխատանքային խնդիրներից: Անձնական հարաբերություններում բարդ իրավիճակ կստեղծվի: Հանգստություն ու համբերատարություն է պետք ամեն ինչից գլուխ հանելու համար: Մի շտապեք եզրակացությունների հարցում:   ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)   Բարենպաստ օր է: Այն հիանալի է աշխատանքի համար: Արագ շատ գործերից գլուխ հանելու հնարավորություն կունենաք: Չեն բացառվում հաջող զուգադիպությունները: Դրանք ձեզ թույլ կտան հասնել դրված նպատակներին, ստանալ այն, ինչի մասին վաղուց եք երազում: Բացի այդ, ժամանակին նախաձեռնող կլինեք, խուճապի չեք մատնվի, եթե ինչ-որ համարձակ պլան իրագործելու հնարավորություն ունենաք: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում: Որոշ Այծեղջյուրներ մտերիմներին վերաբերող լավ նորություններ կստանան: Հարազատների հետ ընդհանուր լեզու գտնելը սովորականից հեշտ կլինի:   ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
 

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)   Բարենպաստ օր է շփումների համար: Լավ կանցնեն և՛ պլանավորված, և՛ լրիվ անսպասելի հանդիպումները: Ձեզ կհաջողվի ընդհանուր լեզու գտնել ամենատարբեր մարդկանց հետ, հասկանալ, թե ինչ են ձեզանից սպասում: Չեն բացառվում համագործակցության կամ աշխատանքը փոխելու առաջարկները: Լավ մտածեք, քանի որ ձեր առաջ գրավիչ հեռանկարներ կբացվեն, բայց ծանրաբեռնվածությունն էլ մեծ է լինելու: Կարևոր քայլեր անելուց առաջ մի քանի անգամ մտածեք: Առաջին հերթին դա ֆինանսական գործերին է վերաբերում: Այստեղ կարող եք սխալներ անել, եթե գործեք հույզերի ազդեցության տակ:   ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
 

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)   Օրն առատաձեռն կլինի հաճելի անակնկալների ու հաջող զուգադիպությունների մասով: Համարյա առանց ջանքերի կլուծվեն խնդիրները, որոնք երկար ժամանակ հանգիստ չէին տալիս: Չեն բացառվում անսպասելի ու շատ գրավիչ համագործակցության առաջարկները: Ամենաակտիվ Ձկները կարիերայի սանդուղքներով բարձրանալու շանս կունենան: Նշանի շատ ներկայացուցիչներ իրենց տաղանդներին արժանի կիրառում կգտնեն: Չեն բացառվում դրական փոփոխություններն անձնական հարաբերություններում: Մտերիմների հետ զրուցեք ձեզ համար կարևորի մասին: Ձեզ ճիշտ կհասկանան ու շատ հարցերում կաջակցեն: Հին վիրավորանքներն ու թյուրիմացությունները կմոռացվեն:   ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
 

 

Նյութի աղբյուր՝   Astxagushak.net  

Կատեգորիա: Աստղագուշակ | Դիտումներ: 397 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x