Գլխավոր էջ » 2018 » September » 30 » Աստղագուշակ․ հոկտեմբերի 1. Astxagushak.net
11:26 PM
Աստղագուշակ․ հոկտեմբերի 1. Astxagushak.net

Astxagushak.net-ը գրում է.   

Աստղագուշակ․ հոկտեմբերի 1

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

  Շփումների համար բարենպաստ օր է: Այն հատկապես լավը կլինի ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների համար: Երբ ձևականությունները ձեզ չեն կաշկանդում, զրուցակիցների վրա լավ տպավորություն թողնելն ու նրանց ձեր գաղափարներով հետաքրքրելը ձեզ համար ավելի հեշտ է դառնում: Օգտակար խորհուրդներ ու օգնություն ստանալու հնարավորություն կունենաք: Դրանք ձեզ պետք կգան օրվա երկրորդ կեսին:   Ինքնուրույն աշխատանքի վրա կենտրոնանալն այսօր դժվար կլինի: Սովորականից հաճախ կշեղվեք, կմտածեք լրիվ կողմնակի բաների մասին: Ամենատպավորվող Խոյերին ապրումների առիթ կտան տհաճ հուշերը:  

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

  Պետք չէ շտապել: Օրվա սկիզբը բարդ կլինի, բայց դրական միտումների ազդեցությունը աստիճանաբար կմեծանա և կկարողանաք հաջողության հասնել: Կարևոր խնդիրները լուծելու ու լուրջ հարցերին պատասխաններ ստանալու հնարավորություն կունենաք:   Չեն բացառվում հաճելի հանդիպումները: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց կարոտել էիք: Որոշ Ցուլեր կկարողանան վերականգնել նախկինում թանկ կապերը և ուրախ կլինեն դրա համար: Օրվա վերջին հավանական են հեռվից լավ նորություններ, ինչպես նաև առաջարկներ, որոնք առանց երկար մտածելու կընդունեք ու չեք զղջա դրա համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
 

 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

  Օրը շատ նոր գաղափարներ կբերի ու թույլ կտա երկարատև պլաններ կառուցել: Պարզ ու հասկանալի կդառնա այն, ինչի մասին առաջ միայն մոտավոր պատկերացում ունեիք: Չի բացառվում կարևոր ու օգտակար տեղեկատվություն ստանաք, որը թույլ կտա խուսափել լուրջ սխալներից:   Օրվա իրադարձությունները կօգնեն նորովի նայել սովորական իրերին: Որոշ Երկվորյակներ կհասկանան, թե ինչ են ուզում փոխել իրենց կյանքում ու կսկսեն գործել: Կարևոր է չշտապել: Եթե ձեր արարքները լավ մտածված չլինեն, այն արդյունքը չեն տա, որն ակնկալում էիք:  

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
 

 

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

  Փոքրիկ թյուրիմացություններից խուսափելը դժվար կլինի: Լուրջ խնդիրներ դրանք չեն բերի, բայց կարող են շեղել ձեզ: Որոշ Խեցգետիններ ստիպված են լինելու գործ ունենալ տհաճ, բարդ ու շփման մեջ դժվար մարդկանց հետ: Մտերիմների հետ աշխատեք հնարավորինս նրբանկատ լինել: Այսօր նրանք սուր կարձագանքեն ձեր նկատողություններին:   Աշխատանքին, կարիերային ու բիզնեսի զարգացմանը վերաբերող որոշումների հարցում պետք չէ շտապել: Զգույշ է պետք լինել գործնական կապերի ժամանակ: Հիշեք, որ աջակցություն խոստացող ոչ բոլոր մարդկանց կարելի է վստահել:  

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
 

 

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

  Օրվա սկիզբն անհանգիստ կլինի: Հակված կլինեք հուզվել դատարկ բաների պատճառով ու մեծ նշանակություն տալ այնպիսի բաների, որոնց առաջ ուշադրություն չէիք դարձնի: Հնարավոր են տարաձայնություններ փորձված համախոհների հետ, չի բացառվում իրենց մասին հիշեցնեն հին վիրավորանքները:   Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Նոր համախոհներ ու օգնականներ գտնելու, երկարատև համագործակցության մասին պայմանավորվելու շանս կունենաք: Երեկոն հարմար է ընկերների ու ձեզ հոգեհարազատ մարդկանց հետ հանդիպելու համար: Անպայման զրույցի համար հետաքրքիր թեմաներ ու այնպիսի զբաղմունքներն կգտնեք, որոնք բոլորին կգրավեն:  

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
 

 

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)  

Պետք չէ ռիսկի դիմել: Կարևոր գործերում հաջողության հասնել այսօր հազիվ թե հաջողվի: Իսկ ահա ընթացիկ խնդիրներից գլուխ հանելը դժվար չի լինի և դա նույնիսկ ավելի արագ կանեք, քան ակնկալում էիք: Լավ կանցնեն գործնական բանակցությունները, չեն բացառվում աշխատանքին ու բիզնեսին վերաբերող գրավիչ առաջարկները:   Հնարավոր են դրամական մուտքեր: Դրանք համեստ կլինեն, բայց տեղին կլինեն ու թույլ կտան հաջող գնումներ անել: Այսօր պետք չէ գումարը թեկուզ մի քիչ կասկածելի թվացող բիզնես-նախագծի մեջ ներդնել:  

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
 

 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)  

Շատ անհանգիստ օր է: Գործեր սպասվածից շատ կլինեն, հաճախ ստիպված եք լինելու մի քանի խնդիր միաժամանակ լուծել: Շրջապատողները հաճախ կդիմեն խորհուրդների հարցով, բայց միշտ չէ, որ կհետևեն դրանց: Չեն բացառվում վեճեր գումարի պատճառով, ձեզ կմեղադրեն ծախսող լինելու մեջ, և դա միշտ չէ, որ հիմնավորված կլինի: Պրովոկացիաներին զոհ մի գնացեք: Վեճերից ու կոնֆլիկտներից խուսափելը հիմա ձեր հետաքրքրությունների շրջանակներում կլինի:   Օրվա երկրորդ կեսին հետաքրքիր գաղափարներ կունենաք, որոնք կկարողանաք կյանքի կոչել հին ընկերների աջակցությամբ: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ մարդկանց հետ, որոնց ժամանակին շատ կապված եք եղել:  

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
 

 

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)  

Ձեր առջև իրական նպատակներ դրեք: Շատ բանի կուզենաք հասնել, բայց այսօր դա ձեզ հազիվ թե հաջողվի: Ճիշտ գնահատելով ձեր ուժերն ու ստեղծված իրավիճակը՝ կհասկանաք, թե ինչպես է պետք գործել ու կխուսափեք կորուստներից: Զգուշություն է պետք ցուցաբերել գումարի հետ կապված հարցերում: Ֆինանսական կորուստների ու անհաջող գործարքների հավանականությունն այսօր մեծ է:   Օգտակար կլինեն մտերիմների խորհուրդները: Հաճախ հենց նրանք բարդ իրավիճակում կնկատեն այն, ինչ դու չեք տեսնում կամ չեք ուզում տեսնել: Ցանկալի չէ ուղևորությունների մեկնելը: Դրանք հազիվ թե հաջող դասավորվեն:  

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։
 

 

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

  Ամեն ինչ հեշտությամբ չի տրվի: Տրամադրությունը կարող է փչանալ դատարկ բաների պատճառով; Չի բացառվում՝ ստիպված լինեք զբաղվել ոչ միայն ձանձրալի ու հոգնեցուցիչ թվացող, այլև անհեռանկարային գործերով: Ձեր հասցեին հնչող քննադատություններին շատ սուր կարձագանքեք: Երբեմն դա վեճերով կավարտվի: Կարող են փչանալ հարաբերությունները նույնիսկ նրանց հետ, որոնց սովոր եք ձեզ համախոհ համարել:   Ցանկալի չէ սիրելիի կամ մյուս մտերիմների հետ կարևոր հարցեր քննարկել: Կարող է թվալ, որ իրարից բոլորովին տարբեր հայացքներ ունեք ու ընդհանուր լեզու երբեմն չեք գտնի: Իսկ իրականում դա այնքան էլ այդպես չէ:  

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
 

 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

  Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի: Այդ ժամանակը հարմար է համարձակ գաղափարները կյանքի կոչելու համար: Հաջող կդասավորվեն պայմանները, հաճախ ձեզ կաջակցեն մարդիկ, որոնցից ոչ ոք նման բան չէր սպասում: Կարևոր գործերը մի հետաձգեք: Ինչքան երեկոն մոտենա, այնքան դժվար կլինի անհրաժեշտ արդյունքների հասնելն ու շրջապատի հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը: Հավանական են չպլանավորված ծախսեր:   Ցանկալի է խուսափել ծանրաբեռնվածությունից, հատկապես՝ օրվա երկրորդ կեսին: Հնարավոր է վատանա ինքնազգացողությունը կամ սրվի քրոնիկ հիվանդությունը:  

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։
 

 

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

  Այս բարենպաստ օրը հարմար է ամենատարբեր գործերի համար: Շատ կարևոր է հավատալ սեփական ուժերին, չկասկածել հաջողության վրա, նույնիսկ եթե ստիպված եք լրիվ նոր բանով զբաղվել: Կարող եք հիանալի արդյունքների հասնել հնարամտություն ու ստեղծագործ մոտեցում պահանջող գործերում: Դրանից բացի, շրջապատից շատ բան կսովորեք, փորձ ձեռք կբերեք, որը հետո օգտակար կլինի:   Երեկոն կուրախացնի այն մարդկանց հետ հանդիպումներով, որոնց վերջին շրջանում շատ կարոտում էիք: Հավանական են լավ նորություններ ու հետաքրքիր առաջարկներ, որոնցից հրաժարվելու ցանկություն չեք ունենա:  

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
 

 

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)  

Օրվա առաջին կեսին հանգստություն պահպանելը բարդ կլինի: Այդ ժամանակ ցանկացած դատարկ բան կհուսահատեցնի ու կստիպի հուզվել: Չեն բացառվում հին ծանոթների հետ կոնֆլիկտները: Սովորականից դժվար կլինի նույնիսկ ամենամտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը: Ձեզ հաճախ կմեղադրեն ու կքննադատեն, իսկ դա շատ վիրավորական կլինի:   Երեկոն ավելի հաճելի կանցնի: Հետաքրքիր ու հեռանկարային գործով զբաղվելու, տաղանդներին անսպասելի կիրառում գտնելու հնարավորություն կունենաք: Հավանական են սիրային անակնկալներ, անսպասելի խոստովանություններ:

  ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
 

 

 

 

 

Նյութի աղբյուր՝   Astxagushak.net  

Կատեգորիա: Աստղագուշակ | Դիտումներ: 713 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x