Գլխավոր էջ » 2018 » December » 29 » Աստղագուշակ․ դեկտեմբերի 30
7:47 PM
Աստղագուշակ․ դեկտեմբերի 30

Astxagushak.net-ը գրում է.   

loading...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

 

Ինչ էլ որ պլանավորեք, հիշեք, որ կարող եք հիանալի արդյունքների հասնել: Բայց կարևոր է ճիշտ համախոհներ ընտրել, քանի որ նրանցից ավելի շատ բան է կախված լինելու, քան ձեզանից: Լավ է նախապատվությունը տալ այն մարդկանց, որոնց հետ նախկինում արդեն գործ եք ունեցել: Մնացածները, ցավոք, կարող են հիասթափեցնել:

Աշխատեք չվիճել հին ծանոթների հետ: Եթե նրանք ինչ-որ բանից վիրավորվեն, հարաբերությունները մինչև տարվա վերջ հարթել հազիվ թե ստացվի: Հնարավոր է՝ ստիպված լինեք այսօրվա իրադարձությունների պատճառով վերամշակումները մտցնել մոտակա օրերի պլաններում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հեշտությամբ որոշումներ կընդունեք, բայց քիչ կհոգաք, թե ինչ հետևանքներ կարող են դրանք ունենալ: Հաճախ դրանից կտուժեն շրջապատողները, ինքներդ էլ մեղքի զգացում կունենաք, որ փչացրել եք ինչ-որ մեկի կյանքը կամ տրամադրությունը; Լավ է չշտապել ու ժամանակ տալ ինքներդ ձեզ իրավիճակն ուսումնասիրելու ու ամեն ինչ լավ կշռադատելու համար: Անպայման կհասկանաք՝ ինչպես է պետք վարվել, որ բոլորին լավ լինի:

Չեն բացառվում հաճելի անակնկալները, այդ թվում նաև՝ ֆինանսական բնույթի անակնկալները: Անսպասելի դրամական մուտքերը շատ տեղին կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հիանալի օր է հատկապես մասնագիտական բնույթի շփումների համար: Աշխատանքային հարցերը կարող եք քննարկել և՛ գործնական, և՛ ոչ ֆորմալ միջավայրում: Դա ոչ մի կերպ չի անդրադառնա արդյունքի վրա: Բոլոր դեպքերում որոշում կընդունեք, որը բոլորին կգոհացնի: Հաճախ դեպի նպատակը կտանի ինտուիցիան: Նման դեպքերում շրջապատողները կարող են չհասկանալ ձեր արարքների մոտիվները: Լավ է ժամանակ չվատնել բացատրությունների համար: Շուտով առանց դրա էլ պարզ կդառնա, որ ճիշտ եք գործել:

Չեն բացառվում զարմանալի զուգադիպությունները, պատահարները, որոնք կստիպեն ձեզ նորովի նայել այն ամենին, ինչ սովորական էր թվում: Հնարավոր է՝ ուզենաք փոխել ապագայի պլանները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը պետք է անցկացնել ձեզ համար հոգեհարազատ մարդկանց հետ: Առաջին հերթին՝ դա շատ հաճելի կլինի, և երկրորդ՝ թույլ կտա խուսափել դատարկ ապրումներից ու զուր հուզումներից: Շատ բաների մասին զրուցելու հնարավորություն կունենաք: Ձեր խնդիրներով կիսվելուց հետո կզգաք, որ ավելի ինքնավստահ եք դարձել ու պատրաստ եք առաջ շարժվել:

Կարող եք ոչ մեծ ուղևորությունների մեկնել, որոնք խոստանում են հաջող լինել: Չի բացառվում՝ ձեզ ինչ-որ անսովոր տեղ մեկնող մեծ ընկերախմբին միանալու անսպասելի առաջարկ անեն: Մի հրաժարվեք, քանի որ հետաքրքիր է լինելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հարմար օր է հին կապերը վերականգնելու համար: Դա վերաբերում է ինչպես անձնական ոլորտին, այնպես էլ գործնական հարաբերություններին: Երբեմն նույնիսկ նախաձեռնություն ցուցաբերելու կարիք չի լինի: Բավական կլինի միայն չմերժել նրան, ով մտերմանալու առաջին քայլը կանի: Հնարավորություն կունենաք ուղղել նախկինում գործած սխալները: Դա բարդ գործ կլինի, բայց մի խնայեք ուժերը: Ամենից գլուխ հանելուց հետո ձեզ ավելի լավ կզգաք:

Հնարավոր են դրամական մուտքեր: Չի բացառվում՝ դրանք ավելի մեծ լինեն, քան ակնկալում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հիմա ինքներդ ձեզ կարող եք թույլ տալ հանգստանալ ու թուլանալ, հետաձգել գործերն ու պարզապես լավ ժամանակ անցկացնել; Հնարավոր է՝ ձեզ ինչ-որ հետաքրքիր միջոցառումների հրավիրեն: Մի մերժեք այդ հրավերները, քանի որ հետաքրքիր մարդկանց հետ ծանոթանալու ու ինչ-որ նոր բան իմանալու հնարավորություն կունենաք: Օրվա երկրորդ կեսին օգտակար կլինի պլանավորմամբ զբաղվելը: Սովորականից ավելի հեշտ կլինի նպատակների մեջ որոշակիություն մտցնելն ու հասկանալը՝ ինչ է պետք անել դրանց հասնելու համար:

Քանի որ գլուխ եք հանում և՛ ձեր, և՛ մյուսների զգացմունքներից, մարդկանց հետ լեզու գտնելը դժվար չի լինի: Հին կոնֆլիկտները կարգավորելու հնարավորություն կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հաջողությունների հասնելը հեշտ կլինի: Բայց դուք կհասկանաք, որ դրանց մեծամասնությունը ձեր արժանիքը չէ, այլ իրադարձությունների հաջող ընթացքի արդյունքը: Բայց պետք չէ թերագնահատել ձեր ձեռքբերումները, առավել ևս՝ հրաժարվել դրանց համար պարգևից: Եկել է այն մարդկանց հետ ապագայի մասին զրուցելու ժամանակը, ովքեր կարևոր դեր են խաղում ձեր կյանքում: Վատ մի զգացեք հարցեր տալ. անկեղծ պատասխաններ կստանաք:

Մտերիմներն այսօր ձեզ կուրախացնեն լավ նորություններով կամ հաճելի անակնկալներով: Չեն բացառվում հեռվից հաճելի նորությունները, ինչպես նաև հանդիպումներն այն մարդկանց հետ, որոնց կարոտել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շատ մի ծանրաբեռնվեք: Լավ է օրգանիզմը փորձության չենթարկել: Եվ ընդհանրապես հոգ տարեք ձեր մասին: Եթե հոգնեցուցիչ գործերն ուրիշին հանձնարարելու հնարավորություն կա, հենց այդպես էլ վարվեք: Իսկ եթե ոչ՝ մտածեք, թե ինչը կարող եք հետաձգել: Օրվա երկրորդ կեսին երկարատև ուղևորությունների մի մեկնեք, քանի որ դրանք բացի հոգնածությունից ոչինչ չեն տա:

Բաց մի թողեք մտերիմներին ուրախացնելու, նրանց հաճելի անակնկալներ անելու շանսը: Օրը հարմար է գնումների համար: Օգտվեք դրանից, եթե դեռ չեք հասցրել ամանորյա նվերներ գնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շատ պահանջկոտ կլինեք շրջապատողների հանդեպ, իսկ ձեր հանդեպ՝ շատ ներողամիտ: Փոխեք ձեր մոտեցումը և կթեթևացնեք և՛ ձեր կյանքը, և՛ նրանցը, ովքեր այսօր ձեզ հետ պետք է գործ ունենան: Չի բացառվում՝ ստիպված լինեք զբաղվել ձանձրալի, միապաղաղ, բայց միաժամանակ ուշադրություն ու կենտրոնացվածություն պահանջող գործերով: Հազիվ թե կարողանաք ինչ-որ հետաքրքիր բանի անցնել, քանի դեռ չեք ավարտել այդ գործերը:

Ինչ-որ կարևոր բան մոռանալու կամ աչքաթող անելու, պիտանի իրը կորցնելու վտանգ կա: Եթե մտադիր եք ուղևորությունների մեկնել, մի ծուլացեք ևս մեկ անգամ համոզվել, որ ամեն անհրաժեշտ բան վերցրել եք ձեզ հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հիանալի օր է ընկերների ու ընտանիքի անդամների հետ շփումների, ինչպես նաև սիրային ժամադրության համար: Ձեզ կուրախացնի թանկ մարդկանց հետ ժամանակ անցկացնելու հնարավորությունը, ինքներդ էլ առատաձեռն կլինեք բարի խոսքերի ու հաճելի անակնկալներ անելու տեսանկյունից: Մի քիչ ավելի անհաջողակ կլինեք աշխատանքի ու օգտակար գործերի հետ կապված հարցերում, քանի որ դժվարությամբ կկենտրոնանաք:

Սխալները չեն բացառվում, բայց բավականաչափ ուշադիր կլինեք դրանք ժամանակին նկատելու ու արագ ուղղելու համար: Բացի այդ, կողքին կլինեն համախոհներ, որոնք ճիշտ ժամանակին լավ խորհուրդներ կտան, կհուշեն՝ ինչպես վարվել: Կարող եք համատեղ նախագծեր ստանձնել: Դրանք հաջող ու հետաքրքիր կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ձեզ կարող են քննադատել, ընդ որում՝ հաճախ անտեղի: Նկատողություններին փիլիսոփայորեն մոտեցեք, նույնիսկ եթե լրիվ պարզ է, որ դրանցում ճշմարտության ստվեր անգամ չկա: Վիճելը հիմա անիմաստ է: Ժամանակ կացնի ու պարզ կդառնա, որ ամեն ինչ ճիշտ եք արել:

Օրը շատ հարմար է ստեղծագործելու համար: Ոչ ստանդարտ, համարձակ գաղափարներ կունենաք ու մեծ հաճույք կստանաք դրանք կյանքի կոչելով: Հնարավոր են ծանոթություններ մարդկանց հետ, ովքեր ձեզանից պակաս հետաքրքրված չեն լինի անսովոր ու մեծ բաներով: Պատահական հանդիպումը սիրային պատմության սկիզբ կդնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Կանեք այն, ինչը ձեզանից չէին սպասում, և շատերին դա կվշտացնի; Հնարավոր է՝ ձեր արարքների մեջ տրամաբանությունը քիչ է, բայց այդ արարքները, միևնույն է, կտանեն ձեզ դեպի նպատակը: Հնարավորություն կունենաք հաջող ավարտին հասցնել այն գործը, որին ողջ տարվա ընթացքում մեծ ուժեր էիք նվիրել: Ձեզ ավելի վստահ կզգաք, երբ դրանում վերջակետ դնեք:

Կուզենաք անհապաղ ինչ-որ նոր բանով զբաղվել, բայց լավ է ձեզ մի քիչ հանգստանալու հնարավորություն տաք: Դադար վերցնելը ձեզ պետք է ոչ միայն ուժերը վերականգնելու, այլ նաև առաջնահերթությունները ճիշտ որոշելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: 

loading...

Նյութի աղբյուր՝   Astxagushak.net  

Կատեգորիա: Աստղագուշակ | Դիտումներ: 189 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0