Գլխավոր էջ » 2018 » September » 28 » Ասեքսուալ հասարակություն, որտեղ այլևս որձերի կարիք չկա Blognews.am
10:35 PM
Ասեքսուալ հասարակություն, որտեղ այլևս որձերի կարիք չկա Blognews.am

Blognews.am-ը գրում է.   

«Սիդնեյի և Կիոտոյի համալսարանների գիտնականները Ճապոնիայում տերմիտների մի քանի գաղութներ են հայտնաբերել, բաղկացած բացառապես էգերից, որոնք բարեհաջող ապրում և ինքնուրույն բազմանում են»,– գրում է ABC-ն։ Պարբերականի տվյալներով՝ սա առաջին դեպքն է, երբ գիտնականները բացահայտել են այս երևույթը տերմիտների մոտ։

«Ինչպես նշում են հետազոտության հեղինակները, որի արդյունքները հրապարակվել է BMC Biology ամսագրում, այս բացահայտումները նոր ապացույցն են այն բանի, որ կենդանիների մի քանի բարձր զարգացվածության տեսակների մոտ որձերի գոյությունը պարտադիր չէ»,– ասվում է հոդվածում։

Մինչ այդ համարվում էր, որ տերմիտների գաղութներում իգական և արական սեռի ներկայացուցիչների թիվը հավասար է, որոնք պատասխանատու են բազմացման և աշխատանքային պարտականությունների համար։

«Այս հետազոտությունները ապացուցում են, որ որձերն անհրաժեշտ չեն կենդանիների տեսակի պահպանման համար, որտեղ նրանք մինչ այդ ակտիվ սոցիալական դեր էին խաղում»,– հավաստիացնում է հետազոտության ղեկավար Նաթան Լոն։ Նրա կարծիքով ասեքսուալ բազմացումը թույլ կտա տերմիտներին հաջողությամբ հարմարվել կյանքի նոր պայմաններին։

 

 

Նյութի աղբյուր՝   Blognews.am  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 281 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x