Գլխավոր էջ » 2018 » September » 24 » Ասեղներ պարունակող ելակներն Ավստրալիայից հասել են Նոր Զելանդիայի խանութներ Operativ.am
8:51 PM
Ասեղներ պարունակող ելակներն Ավստրալիայից հասել են Նոր Զելանդիայի խանութներ Operativ.am

Operativ.am-ը գրում է.   

Ավստրալիայում սպառողների շրջանում ի հայտ եկած խուճապը՝ պայմանավորված ելակի փաթեթավորման մեջ ասեղների հայտնաբերմամբ, տարածվել է նաև նաև Նոր Զելանդիայի բնակիչների շրջանում: 

 

Ինչպես գրում է BBC-ն, նորզելանդական Օքլենդ քաղաքի Countdown ցանցի խանութներից մեկում ասեղներ են հայտնաբերվել Արևմտյան Ավստրալիա նահանգից ներկրված ելակի փաթեթավորման մեջ:

Հաղորդվում է, որ ավստրալական ապրանքների մեջ ասեղներ հայտնաբերելու առնվազն հարյուր դեպք է գրանցվել, թեև այդ հաղորդումներից մի քանիսը համարում են սոցցանցերում արվող կատակ կամ որևէ չարագործի ձեռքի գործ:

Խանութների ցանցի ղեկավարությունը հայտարարել է, որ ապրանքների վերադարձ կիրականացնի, եթե դրանց անվտանգությունը կասկածելի լինի:

Ընկերությունից հայտնել են, որ վնասվելու որևէ դեպք չի գրանցվել դեռևս, սակայն գնորդներին խորհուրդ է տրվում կտրել յուրաքանչյուր պտուղ այն օգտագործելուց առաջ: 

 

Նյութի աղբյուր՝   Operativ.am  

Կատեգորիա: Գլխավոր էջ | Դիտումներ: 338 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x