Գլխավոր էջ » 2018 » September » 23 » Արփի Գաբրիելյանը՝ բնության գրկում Style.news.am
5:11 PM
Արփի Գաբրիելյանը՝ բնության գրկում Style.news.am

Style.news.am-ը գրում է.   

Դերասանուհի, երգչուհի, մոդել Արփի Գաբրիելյանին շատ շուտով երկրպագուները կրկին կտեսնեն «Ֆուլ Հաուս» սիթքոմում, բայց մինչ այդ դերասանուհին թույլ չի տալիս իրեն կարոտել: 

Արփի Գաբրիելյանը գրեթե միշտ փայլում է տարբեր նախագծերում ու ֆոտոշարքերում, սակայն շատերը կհամաձայնեն, որ նրա ամենատպավորիչ կերպարներից մեկը «Ֆուլ հաուս» սիթքոմում մարմնավորած Լիկայի կերպարն է, որով էլ նա առավել հայտնի դարձավ:

Արփին վերջերս ակտիվացրել է իր Instagram-ի էջը, որտեղ իր հետեւորդներին ներկայացնում է իր հմայիչ կերպարները, գայթակղիչ լուսանկարներ, տարբեր ֆոտոշարքեր, կադրեր, որոնք պատմում են նրա ուղեւորությունների մասին:

Այսօր Արփին միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է տեղադրել, որում նա գտնվում է բնության գրկում: Լուսանկարում դերասանուհին պառկած է այգում, իսկ նրա ձեռքերում առկա է ամսագիր, որը նա կարդում է:

Լուսանկարին կից Արփին բազմակետ է թողել: 

Նշենք, որ օրերս գեղեցկուհին նոր ֆոտոշարք էր հրապարակել Instagram-ի իր էջումԼուսանկարներում Արփին նուրբ սպիտակ զգեստով էր, որն առանձնակի քնքշություն էր հաղորդել դերասանուհու կերպարին: Ֆոտոշարքի հեղինակը Գոգա Ասատրյանն էր: 

 

 

Նյութի աղբյուր՝   Style.news.am  

Կատեգորիա: Շոու-Բիզնես | Դիտումներ: 310 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x