Գլխավոր էջ » 2018 » September » 16 » Արմավիրում ճակատ-ճակատի բախվել են «ՎԱԶ 2107»-ը եւ «Մերսեդեսը». Կա զոհ (ֆոտո)
1:32 PM
Արմավիրում ճակատ-ճակատի բախվել են «ՎԱԶ 2107»-ը եւ «Մերսեդեսը». Կա զոհ (ֆոտո)

News.am-ը գրում է.   

Արմավիրի մարզում, սեպտեմբերի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22։30-ի սահմաններում Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են 36-ամյա Սարգիս Գ.ի վարած Mercedes մակնիշի 35 PX 145 համարանիշի եւ 21-ամյա Սեւակ Հ.-ի վարած ВАЗ 2107 մակնիշի 34 TT 889 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով «07»-ի ուղեւոր 23-ամյա Նարեկ Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ ժամը 23։30-ի սահմաններում մահացել է։ 

 

Աղբյուրի տեղեկություններով, բախման հետեւանքով Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ հայտնվել ջրահեռացման համար նախատեսված հատվածում, իսկ Mercedes- վարորդն էլ, ըստ դեպքի վայրում հավաքվածների հայտարարության, վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։

 

 

 

Նյութի աղբյուր՝   News.am  

Կատեգորիա: Պատահարներ | Դիտումներ: 650 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x