Գլխավոր էջ » 2018 » September » 30 » Առիթից օգտվողները. բնական գազ օգտագործող վարորդները հայտնվել են անհարմար դրության մեջ. Armlur.am
9:38 PM
Առիթից օգտվողները. բնական գազ օգտագործող վարորդները հայտնվել են անհարմար դրության մեջ. Armlur.am

Armlur.am-ը գրում է.   

Հայաստանում սեղմված բնական գազ օգտագործող վարորդները հայտնվել են անհարմար դրության մեջ:

«Ժողովուրդ» օրաթերթը երկու օր է, ինչ դժգոհություններ է ստանում վարորդներից այն մասին, որ իրենք նախկինի չափով իրենց մեքենաները լիցքավորում են, բայց քշում են ավելի քիչ: Նրանցից մեկը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դժգոհեց` նշելով, որ ինքը իր մեքենան սեղմված բնական գազ լիցքավորելու համար վճարում է 3500-3600 դրամ, բայց երկու օր է, ինչ լիցքավորածը արագ վերջանում է:

Ըստ որոշ տեղեկությունների` գազալցակայանների ղեկավարները, լսելով, որ սեպտեմբերի 24-ից մինչև 26-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարցվելու է, նման քայլերի են դիմել: Չնայած այն բանին, որ հաշվիչը այլ բան է ցույց տվել, աշխատողը այլ քանակ է լիցքավորել: Տեղեկացնենք, որ ժամանակավորապես դադարեցնելու պատճառը Վրաստանի տարածքում Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա վերանորոգման եւ վերականգնողական աշխատանքների իրականացումն էր, որոնք երեկ ավարտվեցին: 

 

Նյութի աղբյուր՝   Armlur.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 325 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x