Գլխավոր էջ » 2018 » September » 28 » Արդյունավետ դիտեա Օքսֆորդի համալսարանի գիտնականներից Hayacq.com
11:00 PM
Արդյունավետ դիտեա Օքսֆորդի համալսարանի գիտնականներից Hayacq.com

Hayacq.com-ը գրում է.   

Օքսֆորդի համալսարանի գիտնականները պարզել են, որ ցածր կալորեականությամբ դիետաներ առավել արդյունավետ են քաշ գցելու համար, գրում է El Confidencial-ը:

«Գիտնականներն ապացուցել են՝ մեկ տարի անց մարդիկ, որոնք օրական առավելագույնը 810 կալորեա են գործածել ապուրներով, կոկտելներով և էներգետիկ բատոններով սնվելով, երեք անգամ ավելի են նիհարել, քան այլ դիետայով սնվողները: Իսկ նրանք, որոնք սահմանափակել են կալորեայի քանակը, միջինում 10,7 կգ են կորցրել՝ վեց կիլոգրամով ավելի, քան նրանք, որոնք հետևել են բժշկի սահմանած սննդակարգին: Բացի այդ, առաջին խմբում նվազել է սիրտ-անոթային հիվանդությունների և շաքարախտի զարգացման, ինչպես նաև կաթվածի հավանականությունը»,-ասվում է հոդվածում:

Գիտափորձին 278 մարդ է մասնակցել՝ Մեծ Բրիտանիայի Օքսֆորդշիր կոմսությունից:

 

 

Նյութի աղբյուր՝   Hayacq.com  

Դիտումներ: 247 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x